Փքուն խաչապուրի. Փխրուն, հագեցնող կարկանդակ

Փքուն խաչապուրի ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Դասական տարբերակի համաձայն կարող եք լցոնել Փքուն խաչապուրին պանրով, բայց կարող եք վերցնել ցանկացած այլ միջուկի տարբերակ։

Փքուն խաչապուրի

Փքուն խաչապուրի. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ջուր 1 բաժակ

_Մածուն 1 բաժակ

_Բուսական յուղ 0,5 բաժակ

_Սեղանի քացախ 2 ճաշի գդալ

_Չոր խմորիչ 1 թեյի գդալ

_Աղ 1 թեյի գդալ

_Ալյուր 5,5 բաժակ

_Կարագ 100 գր

_Բուսական յուղ 0,5 բաժակ

_Ֆետա և չեդդեր պանիր՝ ըստ ճաշակի

Փքուն խաչապուրի

Փքուն խաչապուրի

Փքուն խաչապուրի. Պատրաստման եղանակը

_Տաք ջուրը խառնել մածունի հետ, ավելացնել աղը, շաքարավազը, խմորիչը, խառնել։

_Լցնել մաղած ալյուրը մասերով և հունցել փափուկ և առաձգական խմոր։

_Ծածկել և թողնել 1 ժամ։

_Խմորը բաժանել մասերի, գնդիկներ անել և թողնել 30 րոպե։

_Սեղանին ալյուր ցանել և բոլոր գնդիկները գրտնակել ամենաբարակ շերտերով։

_Խմորի շերտերին քսել հալած կարագի և բուսական յուղի խառնուրդ և շարել իրար վրա։

_Խմորի կույտը շերտերով կտրատել, ոլորելով վերածել խխունջների, ծածկել և 30 րոպեով դնել սառնարանը։

_Յուրաքանչյուր խխունջը գրտնակել փոքրիկ շերտով, դնել քերած պանիրն ու եզրերը սեղմել, այնպես, որ ստացվի կարկանդակ:

_Դնել ջեռոցի տապակի վրա և քսել հարած ձու։

_Թխել 180 աստիճանով մոտ 20-30 րոպե։

Փքուն խաչապուրի

Փքուն խաչապուրի

Պանրի միջուկով նման շերտավոր խմորները ձեզ անպայման կուրախացնեն և դուք հաճախ կպատրաստեք դրանք։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խաչապուրի թավայի մեջ

Խնդրում ենք Գնահատեք