Փքուն կարկանդակներ. Եթերային համով նուրբ բլիթներ

Փքուն կարկանդակներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Փքուն կարկանդակներ. Կաթով և սոդայով խմորը շատ փափուկ և եթերային է: Այն կատարյալ է տարբեր լցոնումներով կարկանդակների համար:

Դրա հետ կապված մեծ չարչարանք պետք չէ, հետևաբար, այն միշտ օգնության է գալիս, երբ խոհանոցում անցկացնելու երկար ժամանակ չկա:

Փքուն կարկանդակներ

Փքուն կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթ և հանքային ջուր` յուրաքանչյուրը 100 մլ

_Զտված բուսական յուղ 50 մլ

_Խմորիչ 15 գ

_Շաքար 2 ճաշի գդալ

_Մի պտղունց աղ

_Ալյուր մոտ 400 գ

Միջուկի համար նախատեսված մթերքները (կարելի է այլ միջուկներ օգտագործել)

_Ձու 7 հատ

_Կանաչ սոխի լավ փունջ

_Սոխ 200 գ

_Աղ և պղպեղ

Փքուն կարկանդակներ

Փքուն կարկանդակներ

Փքուն կարկանդակներ. Պատրաստման եղանակը

_Ձվերը եփել և սառեցնել, մանր կտրատել կանաչ սոխի և տապակած գլուխ սոխի, աղի և պղպեղի հետ միասին:

_Շաքարն ու խմորիչը տաք կաթի մեջ խառնել:

_Մաղով անցկացրած ալյուրը խառնել աղի հետ, մեջտեղում փոս անել և կաթնային զանգվածը լցնելով դրա մեջ, հունցել մինչև շիլա ստացվի:

_Դրա մեջ լցնել հանքային ջուրը և բուսական յուղը:

Հուշում. Ջուրը և բուսական յուղը պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի, իսկ կաթը՝ տաք: Միանգամից մի լցրեք ալյուրի ամբողջ քանակությունը, այն կավելացնեք, երբ սկսեք սեղանի վրա հունցել:

_Խմորը պետք է լինի փափուկ և ճկուն, ոչ թե կպչուն:

_Ծածկել խմորը և թողնել տաք տեղում:

_Կարկանդակները լցոնել միջուկով, եզրերն ամրացնել և թողնել 10 րոպե հանգստանա:

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և դնել կարկանդակները, վրան քսել ջրով կամ կաթով հարած դեղնուց:

_Թողնել այն 5 րոպե, որպեսզի քսուքը չորանա, արդյունքում դրանք գեղեցիկ տեսք կունենան:

_Թխել 190 աստիճանում մոտ 20 րոպե:

_Տաք կարկանդակների վրա քսել հալված կարագ:

Փքուն կարկանդակներ

Փքուն կարկանդակներ

Շատ փափուկ և քնքուշ են ստացվում, կարկանդակները թարմ կլինեն նաև հաջորդ օրը: Վերցրեք ցանկացած միջուկ ձեր ճաշակով՝ աղի կամ քաղցր:

Փքուն կարկանդակները պատրաստ են:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Պեռաշկի կարտոֆիլով

Խնդրում ենք Գնահատեք