Համարյա դասական Փքուն կոտլետներ բաղադրատոմս մի քանի ժամանակակից բաղադրիչներով։

Փքուն կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խոզի աղացած միս և ավելի լավ է՝ տեսականի 1.800 գր
_Սպիտակ հաց 300 գր
_Սոխ 2 — 4 մեծ կտոր
_Սխտոր, աղ, պղպեղ, համեմունքներ, կանաչիներ՝ ըստ ճաշակի;
_Ձու 1 հատ
_Մայոնեզ կամ թթվասեր 1 ճաշի գդալ

Փքուն կոտլետներ. Պատրաստման եղանակը
_Դասական կոտլետների համար վերցնել աղացած ասորտի՝ խոզի, տավարի և հավի միս խառնած, բայց կարելի է պատրաստել միայն մի տեսակի մսով։
_Սոխը դանակով կամ մսաղացով մանր կտրատել։
_Սխտորը քերիչով քերել և մանր կտրատել սամիթը։
_Բոքոնը թրջում ենք ջրի մեջ, քամել ու ավելացնել աղացած մսին։
_Աղացած միսը համեմել սոխով, սխտորով, մայոնեզով, խառնել։
_Այժմ աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի, անպայման ավելացնել համեմ և մշկընկույզ՝ սրանք պարտադիր դասական համեմունքներ են կոտլետների համար։
_Կոտլետներ ձևավորել և եթե ձեր թավան չկպչող ծածկույթով է, ապա կարող եք անմիջապես տապակել։
_Հակառակ դեպքում՝ պետք է թաթախել ալյուրի կամ պաքսիմատի մեջ։
_Տապակել առաջին մի քանի րոպեները ուժեղ կրակի վրա, որպեսզի կեղևը կազմավորվի, ապա կրակն իջեցնել և տապակել մոտ 4-5 րոպե, շրջել և տապակել երկրորդ կողմը:

Նման հյութեղ ու նուրբ կոտլետներն ամենից հաճախ մատուցում են կարտոֆիլի պյուրեի, տարբեր աղցանների հետ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Քյուֆթա պատրաստելու 2 համեղ տարբերակ







