Փքուն ձվածեղ մսով. Նման բան հաստատ չեք փորձել, ձեզ անպայման դուր կգա

Փքուն ձվածեղը մսով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Փքուն ձվածեղ մսով. Նման բան հաստատ չեք փորձել, ձեզ անպայման դուր կգա

Ձու պատրաստելու 100 և 1 եղանակ կա: Նրանք բոլորը տարբերվում են ինքնատիպության տարբեր աստիճաններով, բայց այս մեկն ինքնին կատարելությունն է: Այս ձվածեղը մատուցվում է աղացած տավարի մսով սոուսով, իսկ ձվածեղն ինքը հիմք է ծառայում դրա համար:

Ձվի խառնուրդի հատուկ ձևը տալիս է ոչ թե ինչ-որ բացառիկ բաղադրիչ, այլ հենց պատրաստման տեխնոլոգիան. Թավայի մեջ դեռ չսառած ձվածեղի վրա լցվում է տաք յուղով և այն կարծես ֆրիտյուր է դառնում: Ստացված փրփուրը սառչելիս գրեթե չի նստում:

Փքուն ձվածեղը մսով

Փքուն ձվածեղ մսով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ձու 6 հատ
  • Արևածաղկի ձեթ 200 մլ
  • Աղացած տավարի միս 250 գ
  • Հավի արգանակ 200 մլ
  • Բուլղարական պղպեղ 1 հատ
  • Չիլի սոուս 3 ճաշի գդալ
  • Կոճապղպեղ 1 ճաշի գդալ
  • Սխտոր 1 թեյի գդալ
  • Սոյայի սոուս 2 թեյի գդալ
  • Օսլա 1 ճաշի գդալ
  • Ջուր 2 ճաշի գդալ
  • Քացախ 2 թեյի գդալ
  • Շաքար 1 թեյի գդալ
  • Կանաչ սոխ՝ ըստ ճաշակի
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի

Փքուն ձվածեղը մսով

Փքուն ձվածեղը մսով

Փքուն ձվածեղ մսով. Պատրաստման եղանակը

  1. Սկսեք պատրաստել մսով սոուսը. Աղացած միսը տապակել սխտորով, կոճապղպեղով և խորանարդիկներով կտրատված  բուլղարական պղպեղով մի քանի ճաշի գդալ յուղի մեջ՝ մինչև եփվի:
  2. Մսի վրա ավելացնելու համար չիլի և սոյայի սոուսները խառնել, լցնել արգանակի մեջ:
  3. Ավելացնել օսլան, քացախը, շաքարավազը և մի քանի րոպե կրակի վրա պահեք մսի մածուկը, ապա մի կողմ դնել:
  4. Այժմ ձվածեղի ժամանակն է: Ձվերը հարել մի պտղունց աղով, քանի դեռ 200 մլ յուղը տաքանում է թավայի մեջ: Դրանից հետո շերեփով մի քիչ յուղ վերցնել (մոտ 50 մլ) և ձվերը լցնել թավայի մեջ:
  5. Ձվերն անմիջապես կսկսեն փրփրել և ուռել, իսկ հետո շերեփից տաք յուղը լցնել աճող ձվածեղի վրա: Մեկ րոպե անց ձվածեղը կարելի է հանել կրակից:
  6. Քամել ավելացած յուղը և ծվածեղը տեղափոխել հարմար տարայի մեջ (գերադասելի է կրկին նույն տապակի մեջ դնել), վրան լցնել մսով սոուսը և կանաչիներ՝ ըստ ճաշակի: Համեղ նախաճաշը պատրաստ է:

Փքուն ձվածեղը մսով

Փքուն ձվածեղը մսով

Փքուն ձվածեղ մսով մատուցելիս կարող եք ընտրել ձեր նախընտրած սոուսը: Նույնիսկ առանց սոուսի, ուտեստը տպավորիչ տեսք կունենա:

Փքուն ձվածեղը մսով պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արագ նախաճաշ

Խնդրում ենք Գնահատեք