Քառակուսի կոտլետներ. Արագ պատրաստվող ուտեստ, երբ ճաշի ժամն է, իսկ դուք հենց նոր մտաք տուն

Քառակուսի կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Քառակուսի կոտլետներ պատրաստելը բացարձակապես բարդ գործ չէ: Խառնեք բոլոր բաղադրիչները, տաքացրեք տապակը և եփեք:

Իհարկե, եթե նախընտրում եք պատրաստել սեփական ձեռքերով աղացած միսը, խառնել համեմունքները և թաթախել պաքսիմատի մեջ, ապա այս գործընթացն այդքան էլ արագ չէ: Բայց այսօր մենք ձեզ առաջարկում ենք հնարավորինս պարզեցնել առաջադրանքը:

Մենք, ինչպես բոլոր կանայք, սիրում ենք նվազագույն ժամանակ և ջանք ծախսել կերակուր պատրաստելու վրա, բայց միևնույն ժամանակ ունենալ հնարավորինս համեղ ուտեստներ: Եվ մենք վստահ ենք, որ դա հնարավոր է: Դրա վառ օրինակը ծույլ կոտլետներն են, պատրաստեք և համոզվեք:

Քառակուսի կոտլետներ

Քառակուսի կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Աղացած տավարի միս 500 գ

_Սոխ 1 հատ

_Սխտոր 2 պճեղ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած) ՝ ըստ ճաշակի

_Խմելի սունելի 1 թեյի գդալ

_Եգիպտացորենի օսլա 1 ճաշի գդալ

_Արևածաղկի ձեթ` ըստ ճաշակի

Քառակուսի կոտլետներ

Քառակուսի կոտլետներ

Քառակուսի կոտլետներ. Պատրաստման եղանակը

_Վերցնել տավարի կամ խառը աղացած միսը, խառնել քերած սոխի և կտրատած սխտորի զանգվածը:

_Համեմել աղով և համեմունքներով: Եվ նաև ավելացնել օսլա (եգիպտացորենինը կարելի է փոխարինել կարտոֆիլի օսլայով):

_Աղացած միսը խառնել այս բաղադրիչներով, պատրաստի զանգվածը հավասարապես տարածել սառը տապակի մեջ: Եզրին մի քիչ յուղ ավելացնել:

_Տապակել մի քանի րոպե, այնուհետև կրակն անջատել և ծածկել: Տապակած միսը թողեք այսպես ևս երեք րոպե:

_Դրանից հետո, բահիկի օգնությամբ բաժանեք այն շերտերի, և արդեն դրանք՝ քառակուսիների:

_Բահիկով շրջել այդ կտորները մյուս կողմի վրա և եփել ևս մի քանի րոպե:

Քառակուսի կոտլետներ

Կոմպակտ և հյութալի քառակուսի կոտլետները ընթրիք պատրաստելու ամենահեշտ ձևերից մեկն են: Մենք խորհուրդ ենք տալիս դրան հետ մատուցելու համար պատրաստել կողմնակի ուտեստ սիսեռի շիլայի կամ սպագետիի տեսքով:

Ամեն դեպքում, դուք ոչ մի ավելորդ րոպե չեք վատնի եփելու վրա:

Քառակուսի կոտլետները պատրաստ են:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդմիկով կոտլետներ

Խնդրում ենք Գնահատեք