Քնջութով բլիթներ. Տապակած, գեղեցիկ պոնչիկներ

Քունջութով բլիթներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Քնջութով բլիթներ. Տապակած, գեղեցիկ պոնչիկներ

Համեղ  բլիթներ, դուք բացարձակապես կսիրեք այս յուրօրինակ բաղադրատոմսը: Բլիթները շատ համեղ են, փափուկ, նուրբ և վարդագույն: Այս նախուտեստը պատրաստելը շատ պարզ և հեշտ է, փորձեք և կհամոզվեք:

Քնջութով բլիթներ

Քնջութով բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Չոր խմորիչ 10 գ
  • Շաքարավազ 1 ճաշի գդալ
  • Աղ 1 թեյի գդալ
  • Կաթ 400 մլ
  • Ալյուր 600 գ
  • Քնջութ
  • Բուսական յուղ տապակելու համար

Քնջութով բլիթներ

Քնջութով բլիթներ

Քնջութով բլիթներ. Պատրաստման եղանակը

  1. Խմորիչը լցնել խորը ամանի մեջ, ավելացնել աղ, շաքար, լցնել տաք կաթ, ամեն ինչ մանրակրկիտ խառնել:
  2. Այնուհետև, լցնել ալյուրը, խմորը հունցել: Դրանից հետո այն ծածկել կափարիչով և թողնել հանգստանա կես ժամ:
  3. Պատրաստի խմորը բաժանել 6 հավասար մասերի, յուրաքանչյուր մասը գնդել, ապա խոզանակով գնդի երեսին քսել կաթ: Այդ կողմով թաթախել քնջութի սերմերի մեջ և թեթև սեղմել, որ բլիթ դառնա:
  4. Յուրաքանչյուր բլիթ գրտնակել և բաժանել 4 հավասար մասերի: Թավայի մեջ տաքացնել բուսական յուղը, խմորի կտորները գցել մեջը և տապակել երկու կողմերից մինչև ոսկե դարչնագույնը:

Քնջութով բլիթներ

Քնջութով բլիթները պատրաստ են:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մանր պոնչիկներ

Խնդրում ենք Գնահատեք