Քնջութով հավի միս. Չինական այս բաղադրատոմսը բազմազանություն կմտցնի ձեր սննդակարգում

Քնջութով հավի միս. ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Քնջութով հավի միս. Չինական այս բաղադրատոմսը բազմազանություն կմտցնի ձեր սննդակարգում:

Քնջութով թռչնամիսը ոչ միայն համեղ ուտեստ է, այլ նաև շատ օգտակար ու առողջարար, քանի որ դյուրամարս մթերքներ են օգտագործվում պատրաստման համար:

Հավի միսը, մասնավորապես` հավի կրծքամիսը, շատ քնքուշ է և հյութալի: Եվ, շատ կարևոր է, որ այդպիսի հավի միսն այնքան համեղ է ստացվում, որ անգամ քմահաճ երեխաները հաճույքով են ուտում: Եփած բրինձն իդեալական է որպես կողային ուտեստ:

Քնջութով հավի միս.
Քնջութով հավի միս. Բաղադրությունը

  • Հավի կրծքամիս — 500 գ
  • Ձու — 1 հատ
  • Օսլա — 1 թեյի գդալ
  • Սոյայի սոուս — 2 ճաշի գդա
  • Սպիտակ գինի — 1 ճաշի գդալ
  • Քնջութ — 1,5 ճաշի գդալ
  • Բուսական յուղ:

Քնջութով հավի միս.

Քնջութով հավի միս. Պատրաստման եղանակը.

  1. Այս բաղադրատոմսի համար մեզ հարկավոր է վերցնել հավի կրծքամիս: Լավ լվանալուց և կտրատել միսը փոքր կտորներով և լցնել խորը ամանի մեջ:
  2. Ավելացնել մի թեյի գդալ օսլա: Հետո վերցնել ձուն, առանձնացնել սպիտակուցը դեղնուցից: Հավի կտրատած մսի վրա ավելացնել սպիտակուցը: Հեռացնել դեղնուցը (այս բաղադրատոմսով դա անհրաժեշտ չէ): Խառնել ամանի պարունակությունը և թողնել 20 րոպե:
  3. Տապակել հավի միսը թավայիի մեջ բուսական յուղի քիչ քանակությամբ, երբեմն խառնելով, մինչև թեթև կարմրություն առաջանա կեղևին: Տապակած հավը տեղափոխել թղթի սրբիչի վրա` ավելորդ յուղից ազատվելու համար:
  4. Երբ հավի բոլոր կտորները տապակվել են, կրկին վերադարձնել դրանք թավայի մեջ, ավելացնել գինի, սոյայի սոուս և քնջութ, լավ խառնել: Տապակել 1-ից 2 րոպե:

Քնջութով հավի միս.

Քնջութով հավի միսը պատրաստ է: Չինական այս ճաշատեսակը մատուցել բրնձով և բանջարեղենով:

Բարի ախորժակ:

Հավի կրծքամիս պատրաստելու մեկ այլ համեղ տարբերակ.

Խնդրում ենք Գնահատեք