Հյութեղ ու քնքուշ կոտլետներ. Պատրաստեք թեկուզ ամեն օր կարող եք փոխել միայն կողմնակի կերակուրները

քնքուշ կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հյութեղ ու քնքուշ կոտլետներ կարող եք պատրաստել պարզ եղանակով: Այս կոտլետներն առանձնահատուկ են իրենց բազմակողմանիությամբ:

Այս ուտեստը կարելի է համադրել բացարձակապես ցանկացած կողմնակի ճաշատեսակի հետ, ինչը զգալիորեն խնայում է ժամանակը։

Օգտվելով մեր բաղադրատոմսից՝ կարող եք հիանալի հյուրասիրություն պատրաստել։

քնքուշ կոտլետներ

Հյութեղ ու քնքուշ կոտլետներ. Բաղադրությունը

_500 գր աղացած միս

_2 կտոր հաց

_1 սոխ

_1-2 պճեղ սխտոր

_ալյուր

_1 ձու

_աղ, պղպեղ

քնքուշ կոտլետներ քնքուշ կոտլետներ

Հյութեղ ու քնքուշ կոտլետներ. Պատրաստման եղանակը

_Վերցնում ենք երկու կտոր հաց և հեռացնել կեղևը, փափուկ մասը լցնել ջրի մեջ։

_Մեկ սոխը մանրացնել բլենդերով։ Խորը տարայի մեջ խառնել աղացած մսին։

_Հացը քամել ավելորդ ջրից և ավելացնել մնացած բաղադրիչներին։

_Երկու պճեղ սխտորը մանր կտրատել և ավելացնել ամանի մեջ։

_Աղ և պղպեղ անել ըստ ճաշակի, ավելացնել մեկ ձու և մանրակրկիտ խառնեք։

_Ձեռքերով կոտլետներ կազմել։

_Ալյուրը լցնել ափսեի մեջ և մեջ թաթախել կոտլետները:

_Թավայի մեջ լցնել բուսայուղ, կոտլետները դնել տապակելու և եփել երկու կողմից։

քնքուշ կոտլետներ

Նման կոտլետները առանց կողմնակի ճաշատեսակի չեն կարող մնալ, ուստի պատրաստենք կարտոֆիլով խյուս:

Կարտոֆիլը մաքրել և խաշել, աղ անել: Պատրաստ լինելուց հետո քամել ջուրը, ավելացնել 100 մլ տաք կաթ, մի փոքր կտոր կարագ (50 գր.) տրորելով՝ վերածել խյուսի:

Գեղեցիկ կերպով ափսեի վրա դրեք կարտոֆիլի պյուրեի մի փոքր բաժին և մի երկու կոտլետ: Կերակուրը զարդարեք կանաչիներով և հազարով։

Բարի ախորժակ!

Տեսանյութ

Կիևյան կոտլետներ

Խնդրում ենք Գնահատեք