Օջախուրի․ Խենթացնող Խոզի մսով և կարտոֆիլով Ժառկո․ Վրացական Ընտանեկան Ուտեստ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր Վրացական համեմունքների անուշ բույրով ողողված մեր խոհանոցում իսկական Օջախուրի ենք պատրաստել, մեր լեզվով ասած խոզի մսով և կարտոֆիլով ժառկո, ժարիտ, տապակա, համեղություն, խենթացում, ինչպես կուզեք անվանենք։ Բայց բույրն ու տեսքը այլևս հնարավորություն չեն թողնում երկար նկարահանելու։

Օջախուրի

Օջախուրի Ժարկո Բաղադրիչներ

  • Կարտոֆիլ — 800 գր․
  • Խոզի փափկամիս — 800 գր․
  • Սոխ մեկ խոշոր գլուխ
  • Ձիթայուղ կամ կարագ
  • Խմելի-սունելի
  • Սխտորի փոշի, կարելի է նաև թարմ սխտոր ճզմել
  • Վրացական չոր աջիկա
  • Թարմ կանաչ — համեմ, կարելի է նաև խառը փունջ

Օջախուրի

Օջախուրի Ժարկո Ինչպես Պատրաստել

  • Կարտոֆիլ հարկավոր է կտրատել խոշոր ուղղանկյունաձև կտորների, ահա այսպիսի
  • Խոզի փափկամիսն էլ պետք է նույն կերպ կտրատենք, ցանկալի է ընտրել յուղոտ խոզի միս, որը շատ ավելի համեղ, հյութեղ, լրացուցիչ կարագ այլևս չենք ավելացնի տապակելուց այս դեպքում
  • Սա էլ կտրատենք և դնենք կողքի
  • Մեկ խոշոր գլուխ սոխը հարկավոր է կիսալուսնաձև կտրատել, եթե առանձնապես չեք սիրում սոխ ավելի մանր կտորների կարող եք վերածել, բայց այն չօգտագործել չեք կարող, պարտադիր բաղադրիչներից է, որն համ ու հոտ է տալիս
  • Մի կապ համեմն էլ կտրատենք նախապատրաստենք և անցնենք տապակելու գործին, ի դեպ համեմին կարելի է և ավելացնել ձեր սիրելի թարմ կանաչիներից յուրաքանչյուրը
  • Կաթսայի մեջ առատ ձիթայուղ պետք է անենք, ևս մեկ անգամ նշեմ, որ կարագ այլևս չենք անի, խոզի միսը առանց այն էլ յուղոտ է
  • Մի լավ տաքանալուց հետո ձիթայուղի մեջ ավելացնում ենք կարտոֆիլը և պետք է սկզբնական ուժեղ կրակի վրա տապակենք, որպեսի կեղև կապի վրան, շառագունի

Օջախուրի

  • Վրացիները շատ են սիրում առատ ձիթայուղի մեջ տապակել իրենց ցանկացած հարմար ուտեստը, որը նաև պետք է լավ կծու լինի, պարտադիր մատուցվի շատ տաք վիճակում, դրանից է որ կավե մատուցարաններով են ուտեստները մատուցվում, հնարավորինս երկար տաք պահելու համար
  • Խոզի միսն էլ միացավ կարտոֆիլին ուժեղ կրակի վրա տապակվելու, որքան նախնական կրակը ուժեղ է, այնքան արագ կեղև կկապի և լավ կտապակվի
  • Սոխն էլ կավելացնենք և պետք է շարունակաբար խառնենք
  • Այժմ համեմելու ճիշտ ժամանակն է, առաջինը արդարացիորեն խմելի-սունելի կլցնենք, այն ուտեստը որտեղ և սազում է և ցանկալի է կամ պարտադիր ավելացնելու խմելի սունելի, որը ես շատ եմ սիրում և օգտագործում
  • Սխտորի փոշի ենք ավելացնում, կարելի է նաև թարմ սխտոր ճզմել եթե սիրում եք սուր համը
  • Վրացական չոր աջիկա եմ լցնում, որը նաև կծու է շատ ինձ մոտ, եթե այս բաղադրիչը չունեք կամ այն կծու չէ, ապա կարող եք կարմիր կծու պղպեղ փոշի ավելացնել, կարելի է և թարմ չիլի պղպեղի մի քանի շերտ, համեմունքների առատությունը վրացական ուտեստներին բնորոշ է
  • Աղն էլ չենք մոռանում ցանել ըստ համի
  • Համեմունքերը ցանելուց և խառնելուց հետո արդեն փակում ենք կափարիչը մոտ 5 րոպեով, որպեսզի միջից էլ եփվեն կարտոֆիլն ու միսը
  • Այդքանը բավարար է, արդեն բույրիը հիացնում է, խառնենք և անջատենք կրակը, անմիջապես լցնենք կավե նման կեցցի մեջ, աշխատենք ձիթայուղն էլ առատ լինի մեջը և մատուցենք
  • Մատուցելուց պետք է թարմ կանաչին շաղ տանք վրան, ժպտանք հյուրասիրելուց անպայման, և սկսենք ուտել, քանի որ Այս հյութեղ և համեղ օջախուրին այսքան պատրաստելուց հետո հերոսություն է այսքան սպասելը։

Օջախուրի․Վրացական Ընտանեկան Ուտեստ Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

 

Խնդրում ենք Գնահատեք