Օջախուրի. Տոնական հյուրասիրություն ընտանեկան հավաքույթին

Օջախուրի ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Օջախուրին վրացական համեղ ուտեստ է: Բառը հենց նշանակում է ընտանիք։

Միսն ու կարտոֆիլ միաժամանակ պատրաստվում է մեկ կաթսայի մեջ: Պարզ ու համեղ, տնական ու հագեցնող ուտեստը ձեզ անպայման դուր կգա:

Օջախուրի

Անհրաժեշտ բաղադրիչները

_Խոզի միս 1 կգ

_Կարտոֆիլ 6-7 հատ

_Սոխ 2 հատ

_Սխտոր 3-4 պճեղ

_Լոլիկ 4-5 հատ

_Մաղադանոս 1 փունջ

_Յուղ՝ տապակելու համար

_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Օջախուրի

Օջախուրի

Օջախուրի. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը լավ լվանալ և կտրատել շերտերով, երիտասարդ կարտոֆիլը կարելի է և չմաքրել:

_Միսը կտրատել ոչ շատ մեծ կտորներով։

_Բայց սոխը, ընդհակառակը՝ մեծ-մեծ, լայն շերտերով։

_Առաջին հերթին տապակել կարտոֆիլը, լավ կլինի օգտագործել տնական հալած յուղ, բայց եթե չկա՝ վերցրեք այն, ինչ ունեք:

_Իրականում օջախուրին եփում են մեկ թավայի մեջ, բայց ես երկու տեղ կանեմ։

_Միսը տապակել տաքացրած յուղով թավայի մեջ։

_Երբ կարտոֆիլը տապակվի, մի կողմ քաշել ու թավայի մեջ ավելացնել սոխը։

_Սոխն ու կարտոֆիլը հիմա պետք չի խառնել, որպեսզի դրանք ամբողջական մնան։

_Այդ ընթացքում լոլիկը կտրատել և լավ մանրացնել սխտորը:

_Պատրաստի մսին ​​ավելացնել լոլիկը, իսկ հետո մյուս թավայից՝ սոխը և կարտոֆիլը։

_Հիմա կարելի է խառնել, համեմել աղով, պղպեղով՝ ըստ ճաշակի, ավելացնել սխտորը և մի քանի րոպե շոգեխաշել:

_Այդ ընթացքում խոշոր կտրատել կանաչիները։

Օջախուրի

Օջախուրի

Մատուցելուց առաջ ուտեստին ցանել թարմ կանաչիներ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Օջախուրի խոզի մսով և կարտոֆիլով

Խնդրում ենք Գնահատեք