Օրիգինալ դդմիկ. Առողջարար, պարզ և համեղ ուտեստ

Օրիգինալ դդմիկ ԱՂՑԱՆՆԵՐ

Օրիգինալ դդմիկը կարելի է եփել տարբեր եղանակներով: Բոլոր դեպքերում ստացվում է շատ համեղ, թե բարդ, թե պարզ եղանակով պատրաստելիս:

Առաջարկում եմ քնջութի սերմերով դդմիկի ամենապարզ նախուտեստի բաղադրատոմսը։

Օրիգինալ դդմիկ

Օրիգինալ դդմիկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 500 գր

_Ալյուր 2 ճաշի գդալ

_Օսլա 2 ճաշի գդալ

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Անուշաբույր կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Սխտոր 2 պճեղ

_Ձու 3 հատ

_Բուսական յուղ՝ տապակելու համար

_Քնջութ՝ ըստ ճաշակի

Օրիգինալ դդմիկ

Օրիգինալ դդմիկ

Օրիգինալ դդմիկ. Պատրաստման եղանակը

_Ընտրել երիտասարդ դդմիկ, որպեսզի չհեռացնեք կեղևը, կարելի է ուղղակի պատառաքաղով քերել ամբողջ երկարությամբ։

_Կտրատել միջին կտորներով:

_Ալյուրը խառնել օսլայի հետ, ավելացնել աղ, պղպեղ, տարբեր համեմունքներ և անուշաբույր կանաչիները:

_Ստացված զանգվածը լցնել տոպրակի մեջ, ավելացնել դդմիկի կտորները և խառնել։

_Ձուն հարել աղով և տարբեր համեմունքներով։

_Դդմիկը լցնել ձվի մեջ, խառնել ու տապակել բուսայուղի մեջ։

_Հանել մատուցման ափսեի վրա, ցանել քերած սխտոր, քնջութ և մանրացված սամիթ։

Օրիգինալ դդմիկ

Օրիգինալ դդմիկ

Այսպիսի հյութեղ, խրթխրթան դդմիկ կարելի է մատուցել տարբեր սոուսների, կողմնակի ուտեստների հետ, դրանք լավ են և՛ տաք, և՛ սառը վիճակում:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդմիկով կոտլետ շատ հեշտ և համեղ

Խնդրում ենք Գնահատեք