Ջեռոցում կարտոֆիլի միջուկով Օրիգինալ կարկանդակ պատրաստելն ինձ խորհուրդ է տվել ընկերուհիս: Այժմ ես հաճախ պատրաստում եմ, քանի որ, ամեն ինչ այնքան պարզ է ու համեղ։

Օրիգինալ կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տաք կաթ 150 մլ
_Տաք ջուր 150 մլ
_Փափկած կարագ 30 գր
_Շաքարավազ 1 ճաշի գդալ
_Մածուն 2 ճաշի գդալ
_Մի պտղունց աղ
_Չոր խմորիչ 7 գր
_Ալյուր՝ մոտ 600 գր
Միջուկը պատրաստելու համար
_Խաշած կարտոֆիլ 500 գր
_Աղ, պղպեղ, կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Կարագ 30 գր
_Քերած պանիր 100 գր
Սոուսը պատրաստելու համար
_Սխտոր 2 պճեղ
_Բուսական յուղ 30 մլ
_Պապրիկա 1 ճաշի գդալ


Օրիգինալ կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Կարտոֆիլը եփել և տրորել կարագի, կանաչիների և համեմունքների հետ՝ ըստ ճաշակի, ավելացնել քերած պանիրը, թողնել սառչի:
_Կաթն ու տաք ջուրը խառնել, ավելացնել աղը, շաքարավազը, խմորիչը, խառնել, մինչև հարթ լինի։
_Լցնել մածունը, ավելացնել փափկած կարագը և խառնել։
_Ալյուրը մաղել և մաս-մաս լցնելով՝ խմոր հունցել, կարևոր է ալյուրը չշռայլել, որպեսզի խմորը չպնդանա:
_Ծածկել և թողնել տաք տեղում 1 ժամ։
_Կարտոֆիլի միջուկով փոքրիկ գնդիկներ անել։
_Խմորը կտրել և բաժանել կարտոֆիլ գնդիկների քանակով։
_Խմորի գնդիկը տափակացնել, կարտոֆիլի գնդիկը դնել վրան և շրջանաձև փաթաթել։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և շարել գնդիկները, ձեռքերով սեղմել, քսել սոուսը, ցանել քերած պանիր։
_Թխել 180 աստիճան ջերմաստիճանում՝ մոտ 30-40 րոպե։


Այսպիսի փարթամ և նուրբ բլիթները կատարյալ են նախաճաշի, խորտիկի և ընթրիքի համար:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարկանդակ ջեռոցում







