Այսօր շատերն անարդարացիորեն անտեսում են տավարի աղացած միսը և այն ուտեստները, որոնք կարելի է պատրաստել դրանից։ Բայց այս օրիգինալ կոտլետները շատ համեղ են, հյութալի, միանշանակ հարմար են նույնիսկ տոնական սեղանի համար, այլ ոչ միայն ամենօրյա ընթրիքի կամ ճաշի։

Օրիգինալ կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տավարի աղացած միս 600 գր
_Ձու 1 հատ
_Սոխ 1 հատ
_Սերուցք 50 մլ
_Դիժոնի մանանեխ 0,5 թեյի գդալ
_Չոր սխտոր 0,5 թեյի գդալ
_Աղ, համեմունքներ, մշկընկույզ՝ ըստ ճաշակի
_Պաքսիմատ՝ ըստ ճաշակի

Օրիգինալ կոտլետներ. Պատրաստման եղանակը
_Աղացած միսը համեմել մանր կտրատած սոխով, որը կարելի է նախօրոք մի փոքր տապակել, կամ ավելացնել մի քիչ հում և մի քիչ տապակած, որպեսզի սոխի սուր համը անցնի։
_Խառնել ձուն սերուցքի, մանանեխի, սխտորի և համեմունքների, կտրատած կանաչիների հետ՝ ըստ ճաշակի։
_Այս խառնուրդը լցնել աղացած մսի վրա և լավ խառնել, համտեսել աղիությունը և ավելացնել անհրաժեշտության դեպքում:
_Կոտլետներ կազմել և պաքսիմատի մեջ թաթախել։
_Տապակել մինչև շագանակագույնը երկու կողմից և դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։
_Թխել 180 աստիճանով մոտ 10 րոպե։

Կոտլետները կլինեն շատ հյութալի, ոչ յուղոտ, բուրավետ ու քնքուշ։ Պատրաստեք ցանկացած կողմնակի ուտեստ ըստ ճաշակի և աղցան և կարող եք բոլորին հրավիրել սեղանի շուրջ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կիևյան կոտլետներ 2 համեղ տարբերակ







