Նման համեղ օրիգինալ կոտլետները՝ պատրաստված աղացած մսից ու շամպինյոնից, պանիրից, կարող են հիանալի զարդարանք լինել տոնական սեղանի համար։

Օրիգինալ կոտլետ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի կամ խոզի միս 500 գր
_Պանիր 100 գր
_Շամպինիոններ 300 գր
_Սոխ 1 հատ
_Կանաչիներ, աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
Կոտլետները թաթախելու համար
_Կարտոֆիլ 3 հատ
_Ձու 1 հատ
_Ալյուր

Օրիգինալ կոտլետ. Պատրաստման եղանակը
_Սոխը կտրատել բարակ կիսաօղակներով և տապակել բուսայուղի մեջ։
_Սունկը կտրատել կտորներով և խառնել սոխի հետ, տապակել ամեն ինչ, մինչև հեղուկը լրիվ գոլորշիանա:
_Տապակելու ավարտից անմիջապես առաջ մի քիչ աղ և պղպեղ անել, միայն սնկերի համն ընդգծելու համար։
_Կանաչիները մանր կտրատել, քերել պանիրը և զանգվածը խառնել սնկին և սոխին։
_Միսը բաժանել շերտերի և լավ թակել։
_Յուրաքանչյուր կտորի վրա դնել միջուկը և այնպես ծալել, որ կոտլետի ձև ստացվի։
_Քերել կարտոֆիլը միջին քերիչով, քամել հեղուկը։
_Կոտլետները նախ թաթախել ալյուրի, ապա հարած ձվի և քերած կարտոֆիլի մեջ։
_Տաքացնել բուսայուղը և կոտլետները երկու կողմից տապակել մինչև կեղևը կարմրի։
_Կոտլետները դնել կափարիչով փակվող ձևամանի մեջ կամ ուղղակի փայլաթիթեղով ծածկել և 30 րոպեով դնել 180 աստիճանով տաքացված ջեռոցը։

Մատուցել կոտլետները տարբեր կողմնակի կերակուրների և թարմ բանջարեղենային աղցանների հետ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կիևյան կոտլետներ







