Այսօր պատրաստելու ենք Ֆունչոզայով և հավով ուտեստ արևելյան համուհոտով:
Արևելյան ուտեստները միշտ գրավել են մեր տանտիրուհիների ուշադրությունը իրենց կծու և պայծառ համով: Մենք դրանք շատ ենք սիրում, վերցրեք, օրինակ, պեկինյան բադը:
Բայց եթե այս գլուխգործոցը ձեզանից կպահանջի առնվազն 2 ժամ, ապա մենք առաջարկում ենք մի ուտեստ, որը և համեղ է, և արագ ու պարզ պատրաստվելով ոչ մի կերպ չի հոգնեցնի ձեզ:

Ֆունչոզայով և հավով ուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի կրծքամիս 300 գ
_Ֆունչոզա(բարակ վերմիշել) 100 գ
_Գազար 1 հատ
_Բուլղարական պղպեղ 1-2 հատ
_Վարունգ 1 հատ
_Սոյայի սոուս 5-6 ճաշի գդալ
-Բալզամիկ քացախ 3 ճաշի գդալ
_Արևածաղկի ձեթ `ըստ ճաշակի
_Սխտոր 2 պճեղ
_Աղ` ըստ ճաշակի
_Սև պղպեղ (աղացած) `ըստ ճաշակի
_Հավի համեմունք` ըստ ճաշակի


Ֆունչոզայով և հավով ուտեստ. Պատրաստման եղանակը
_Սկզբում պետք է ֆունչոզան 5-10 րոպե տաք ջրի մեջ թրջել: Եփել հավի կրծքամիսը և կտրել բարակ շերտերով: Կտրատել բանջարեղենը շերտերով:
_Տաքացնել թավայի մեջ յուղը, հավը լցնել դրա մեջ: Երբ այն սպիտակի, կտրատած սխտորը լցնել հավի վրա: Եվս 3 րոպե հետո ավելացնել բանջարեղենը:
_Բոլոր բաղադրիչները խառնել թավայի մեջ, թողնել, որ բանջարեղենը փափկի:
_Հետո ավելացնել սոյայի սոուսը և քացախը: Եփել ուտեստը, երբեմն խառնելով, մինչև պատրաստ լինի:
_Պարբերաբար համտեսել ուտեստը, որպեսզի ընթացքում կարողանաք հարկ եղած դեպքում աղ ու պղպեղ ավելացնել:
_Այժմ տաք ջուրը քամել վերմիշելից, ողողել այն սառը ջրով և բանջարեղենով հավին ավելացնել ֆունչոզան:
_Խառնել բոլոր բաղադրիչները, կարելի է ուտեստը մատուցել սեղանին:


Ինչպես տեսնում եք, սա այնքան էլ ավանդական արևելյան ուտեստ չէ, բայց միևնույն է շատ համեղ է, փորձեք անպայման:
Այս մեր ուտեստը դանդաղորեն շոգեխաշվում է մարինադի մեջ, որի շնորհիվ այն ձեռք է բերում նուրբ և ոչ սուր համ:
Ֆունչոզայով և հավով ուտեստը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Աղցան ֆունչուզայով







