Ֆրիտատա սնկով. Իտալական ձվածեղ, համեղ և հագեցող նախաճաշ
Իտալիայում շատ տարածված է ձվածեղի ֆրիտատա կոչվող տարբերակը: Այս դեպքում առաջարկում ենք պատրաստել սնկով ֆրիտատա՝ շատ պարզ, բայց անչափ համեղ կերակուր:
Ահա սնկով ֆրիտատայի պարզ և մատչելի բաղադրատոմսը՝ իտալական այս համեղ ուտեստի ամենատարածված տարբերակներից մեկը: Հուսով եմ, կհավանեք այն:

Ֆրիտատա սնկով. Անհրաժեշտ բաղադրությունը
- Ձու — 8 հատ
- Կաթ — 1/2 բաժակ
- Շամպինիոն — 500 գրամ
- Սոխ — 1 հատ
- Թթվասեր — 2 ճաշի գդալ
- Կարագ — 2 ճաշի գդալ
- Աղ՝ ըստ ճաշակի


Ֆրիտատա սնկով. Ինչպես պատրաստել
- Կաթը հարել ձվերով և մի պտղունց աղով: Լվացված սունկը լցնել եռման ջրի մեջ և եփել 5-6 րոպե:
- Մանր կտրատած սոխը տապակել թավայի մեջ, մինչև ոսկեգույն դառնա, ավելացնել կտրատած խաշած սունկ: Տապակել մի քանի րոպե: Ավելացնել թթվասերը:
- Թավայի մեջ հալեցնել կարագը, լցնել ձվի զանգվածը: Տապակել մի քանի րոպե, մինչև թեթևակի թանձրանա:
- Տապակած սունկը լցնել ձվածեղի վրա:
- Ձվածեղով թավան դնել 180 աստիճանով տաքացրած ջեռոցում և թխել 10 րոպե, մինչև ամբողջովին եփվի:

Ֆրիտատան սնկով պատրաստ է:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Արագ նախաճաշ







