Այսօր կպատրաստենք հաճարով փլավ սնկից խճողակով։ Բարդ մի բան չէ, բայց ձեր խնդրանքներին ընդառաջելով ցույց կտամ իմ պատրաստման տարբերակը։
Հաճարով փլավ Բաղադրիչներ
- Հաճար – 2 բաժակ
- Սոխ – 1 գլուխ խոշոր
- Սունկ — 450 գր․
- Կարագ և բուսայուղ
- Աղ, սև պղպեղ
Հաճարով փլավ ի Պատրաստման ընթացքը
- Հաճարով փլավի համը պատրաստման եղանակից բացի նաև կախված է հաճարի որակից
- Հաճարը 2 բաժակ եմ սովորաբար եփում, բաժակներս 200 գրամանոց են
- Լցնենք մի լավ լվանանք փոշին հանենք վրայից
- Եթե մառանիկի հաճարը չեք օգտագործում, ապա խորհուրդ կտամ մոտ 2 ժամ թողնել ջրի մեջ։
- Ես ընդամենը 10-15 րոպե եմ թողնում այսպես ջրով ծածկված վիճակում։
- Ընդ որում տաք կամ եռման ջուր օգտագործելով պրոցեսը կրկնակի կրճատում եք։
- Այդ ընթացքում խճողակը կհասցնեմ պատրաստել
- Սոխառած պետք է անեմ
- Սոխը այս փլավի համար խոշոր եմ միշտ կտրատում, ահա այսպես կիսալուսնաձև
- Հաճելի է երբ փլավի մեջ առանձնանում է, չնայած դա էլ է սիրելու վրա
- Բուսայուղ լցնենք և դնենք կրակին տապակվելու
- Շամպինիոն թարմ սնկով պետք է այսօր պատրաստեմ, չնայած գյուղերում հաճախ գառան թարմ մսով էլ են պատրաստում, առավել ավանդական, համեղ, սննդարար, ճոխ տոնական ուտեստ ստանալով
- Սունկը ահա այսպես լայնակի եմ կտրատում, որ սնկի նկատելի ուրվագիծ ունենա
- Սոխը մի փոքր ոսկեգունելուն պես ավելացնում եմ նաև սունկն, ընդ որում կրակը լավ ուժեղ եմ անում, որպեսզի միանգամից լավ կարմրի սունկը չհասցնի ջուր դուրս տալ, մանավանդ որ այնքան բարակ եմ կտրատել, որ չեփվելու խնդիր չի առաջանա
- Հաճախ մի քանի մանր սունկ ամբողջական հետը տապակում եմ, հաճելի է փլավի մեջ
- Համեմունքներից միայն սազում է սև կծու պղպեղը այս փլավին, այ իսկ կոնկրետ մառանիկի պղպեղը բացի կծվությունից նաև հարուստ, պղպեղին յուրահատուկ համ է տալիս, հաջորդ գնման ժամանակ սա ընտրեք․ կհամոզվեք որ համն իսկապես տարբերվող է, լավ կծու է զգույշ կլինեք։
- Ես մեկ թեյի գդալ կլցնեմ, քանի որ ինքս շատ եմ կծու սիրում
- Մոտ 5 րոպե տապակելուց հետո կրակից վերցնում եմ
- Հաճարն արդեն լավ ուռել է, տեսեք ինչ լավ է բացվել, կես ժամ էլ չկա որ թրջել եմ
- Ահա այս տեղ իմ պատրաստման նրբությունն է, ես պարտադիր բովում եմ հաճարը մի կտոր կարագով
- Աղ ենք լցնում մեկ թեյի գդալ նոսր
- Ռիզոտո, հնդկաձավար, սովորական բրնձով կամ վերմիշելով փլավ պատրաստելիս սովորություն ունեմ այսպես մի փոքր կարագով տապակել նոր խաշել, արդյունքում երբեք հատիկները չեն կպնում իրար, իսկ համն էլ տարբերվող է լինում
- Սա մի քանի րոպե տապակելուց հետո ավելացնում եմ եռման ջուր
- Մեկ բաժակ հաճարին ավելացնում եմ 2,5 բաժակ ջուր
- Եթե ջուրն արդեն եռման լինի ավելի արագ կեփվի
- Ընթացքում կարող եք մեկ երկու անգամ խառնել
- Երբ ջուրը քաշի, հաստատ արդեն եփված կլինի եթե իմ ասած չափաբաժինն եք պահպանել մեկին երկուսուկես հարաբերակցությամբ
- Ահա եփեցինք ընդամենը 20 րոպե, հաճարն արդեն լրիվ փափուկ է, հատիկի հատիկ բացված
- Վերցնենք կրակից
- Պատրաստած սնկով խճողակը լցնենք մեջը խառնենք, դնենք մարմանդ կրակին մեկ երկու րոպե իրար համերը տան
- Արդեն անջատենք կրակը և մատուցենք
- Մի փոքր խճողակից միշտ կողքի եմ դնում որպեսզի ահա ասյպես կողքերը զարդարեմ սնկով ու սոխով
- Մեջտեղում մատուցելուց կարելի է մի կտոր կարագ դնել, հայկական յուղայնությունն ու առատ հյուրասիրությունը ընդգծելու համար և մատուցել մեր խավարտը՝ հաճարով փլավ ը։
Դե ինչ բարի ախորժակ։










