Ապուր առանց մսի. Ամառային եղանակին հարմար հագեցնող ճաշ

Ապուր առանց մսի ԱՊՈՒՐՆԵՐ

Ամառը տրամադրում է թարմ ուտեստներ վայելելու: Մենք առաջարկում ենք ախորժելի Ապուր առանց մսի:

Ճաշը պատրաստվում է շատ արագ և պարզ, բայց արդյունքը ձեզ անպայման դուր կգա։

Ապուր առանց մսի

Ապուր առանց մսի. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ջուր 3 լ

_Սոխ 1 հատ

_Գազար 1 հատ

_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

_Կարտոֆիլ 500 գր

_Բրինձ կամ այլ հատիկեղեն 1 բուռ

_Ձու 3 հատ

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

Ապուր առանց մսի

Ապուր առանց մսի. Պատրաստման եղանակը

_Սոխն ու գազարը շոգեխաշել բուսայուղի մեջ։

_Բրինձը լվանալ, մի փոքր տապակել բուսայուղի մեջ։

_Աղ և մի պտղունց շաքար ավելացնել, որը կստեղծի համի կատարյալ հավասարակշռություն։

_Կարտոֆիլը կտրատել շերտերով և ավելացնել բանջարեղենով բրնձի վրա, խառնել և թույլ տապակել։

_Բաղադրիչներով կաթսայի մեջ լցնել եռման ջուր, խառնել։

_Ապուրը եփել մոտ 15 րոպե, աղ ու պղպեղ անել, ավելացնել դափնու տերևը, համեմունքները և եփել ևս 5 րոպե։

_Ձվերը հարել աղով և պղպեղով, բարակ հոսքով լցնել ապուրի մեջ, գդալով արագ խառնել։

_Եփել 5 րոպե, ավելացնել կանաչիները և եփել ևս 2 րոպե։

Ապուր առանց մսի

Այս թեթև ապուրի համար կարելի է հացի փոխարեն պատրաստել սխտորով չորահացեր, տնական տորտիլյաներ։

Թեթև ապուրի մեջ կարելի է ավելացնել նաև հալած պանիր՝ քերած կամ խորանարդներով կտրատած։ Բայց պանիր ավելացնելու դեպքում ավելի լավ է ապուրին ավելացնել ոչ թե բրինձ, այլ հնդկաձավար։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ինչպես եփել դդումով ապուր

Խնդրում ենք Գնահատեք