Պատրաստենք 100% տաքացնող և հագեցնող ապուր տավարի մսով։
Հարուստ համով արգանակ, նուրբ կարտոֆիլ և տաքություն, որը ջերմացնում է հոգին և մարմինը. սա հենց այն է, ինչ անհրաժեշտ է բոլորին ձմեռային ցուրտ օրը:

Ապուր տավարի մսով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տավարի միս 500 գր
_Դդմիկ 1 հատ
_Գազար 1 հատ
_Սոխ 1 հատ
_Կարտոֆիլ 5 հատ
_Ջուր 1լ
_Շաքարավազ 1 թեյի գդալ
_Տոմատի մածուկ 70 գր
_Պղպեղ, աղ՝ ըստ ճաշակի

Ապուր տավարի մսով. Պատրաստման եղանակը
_Տավարի միսը մանր կտրատել (շերտերով) և թավայի մեջ տապակել 5-7 րոպե։
_Այնուհետև վրան լցնել եռման ջուր, որպեսզի ջուրը հազիվ ծածկի միսը և կափարիչով ծածկված եփել 30 րոպե, համեմել աղով և պղպեղով՝ ըստ ճաշակի։
_Գազարը կտրել փոքր խորանարդներով, ավելացնել շոգեխաշած մսի վրա, բոլորը միասին եփել ևս 10 րոպե։
_Սոխը մանր կտրատել, ավելացնել մսին և եփել 10 րոպե։ Եփելու ընթացքում ջուր ավելացնել ըստ անհրաժեշտության։
_Քերել 2 կարտոֆիլը քերիչով, իսկ մնացածը կտրատել խորանարդներով, դդմիկը նույնպես խորանարդներով կտրատել։
_Այն ամենը, ինչ եփվել է թավայի մեջ, տեղափոխել խորը կաթսայի մեջ, իսկ հետո վրան ավելացնել դդմիկը, կարտոֆիլը, 2-3 ճաշի գդալ տոմատի մածուկը և լցնել առնվազն 2 բաժակ ջուր:
_Աղ, պղպեղ անել և թողնել 20-25 րոպե եփվի կրակի վրա։
_Պատրաստ լինելը ստուգելու համար կարտոֆիլը փորձել։
_Եթե պատրաստ է, ապա լցնել 1 թեյի գդալ շաքարավազ, խառնել ամեն ինչ և թողնել ապուրը եփվի 20 րոպե:

Մատուցելիս վրան ցանել թարմ կանաչիներ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հայկական խաշլամա







