Ապուր տավարի մսով. Հագեցնող, համեղ ու նուրբ ճաշ

Ապուր տավարի մսով ԱՊՈՒՐՆԵՐ

Այսօր պատրաստենք Կարտոֆիլով ապուր տավարի մսով, այս տնական ապուրն առաջին հերթին հագեցնող է ու իհարկե բոլորի կողմից սիրված։

Ապուր պատրաստելիս, իհարկե, դուք կարող եք նաև փորձարկումներ անել, ավելացնել տարբեր բաղադրիչներ: Բայց շատ կարևոր է, որ դրանք լինեն միայն լավ որակի:

Եթե ​​ցանկանում եք, կարտոֆիլով ապուր պարաստելիս կարելի է ավելացնել հատիկեղեն (բրինձ, ձավար) կամ մակարոնեղեն:

Ապուր տավարի մսով

Ապուր տավարի մսով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Նեխուր 1 ցողուն

_Սոխ 1 հատ

_Բուսական յուղ

_Կարտոֆիլ 700 գր

_Դափնու տերև 1 հատ

_Մսի արգանակ 1,5 լ

_Եփած տավարի միս 500 գր

_Մաղադանոսի և սամիթի տերևներ՝ ըստ ճաշակի

_Աղ՝ ըստ ճաշակի

_Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Ապուր տավարի մսով

Ապուր տավարի մսով. Պատրաստման եղանակը

_Նեխուրի արմատները և սոխը կտրատել շերտերով, տաք յուղի մեջ նախ տապակել արմատները 2 րոպե և ավելացնել սոխը, տապակել ևս 3-4 րոպե։

_Մաքրել կարտոֆիլը և կտրատել փոքր խորանարդներով։

_Ավելացնել կարտոֆիլը, սոխեռածը և դափնու տերևները եռացող, աղ արած արգանակի մեջ, համեմել պղպեղով:

_Ապուրը եփել 20-25 րոպե։

_Միսը կտրատել և տապակել փոքր քանակությամբ բուսայուղով, ուժեղ կրակի վրա 2 րոպե։

_Ավելացնել կարտոֆիլին եփման ավարտից 2-3 րոպե, թողնել, մինչև լավ եփվի։

Ապուր տավարի մսով

Հանել դափնու տերևը և ապուրը մատուցել տաք վիճակում՝ մանր կտրատած սամիթով և մաղադանոսով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Նրբահամ հավով ապուր

Խնդրում ենք Գնահատեք