Բուսական դիետիկ ապուր. Ովքեր ցանկանում են պաս պահել այս բաղադրատոմսը պարզապես անհրաժեշտ է

Բուսական դիետիկ ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

Առաջարկում եմ Պասային թեթև ուտեստի՝ մաքուր բուսական դիետիկ ապուրի բաղադրատոմս: Այն շատ համեղ է և թեթև, բոլորին դուր կգա։

Դե, իսկ նրանց, ովքեր ցանկանում են պաս պահել, այս բաղադրատոմսը պարզապես անհրաժեշտ է:

Բուսական դիետիկ ապուր

Բուսական դիետիկ ապուր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սպիտակ կաղամբ 1/2 գլուխ

_Բուլղարական կանաչ պղպեղ 2 հատ

_Սոխ 3 հատ

_Նեխուրի կոթեր 5 ցողուն

_Գազար 1 հատ

_Լոլիկ 3 հատ

_Մաղադանոս 1/2 փունջ

_Չիլի պղպեղ (ըստ ցանկության) 1 հատ

_Աղ՝ ըստ ճաշակի

Բուսական դիետիկ ապուր

Բուսական դիետիկ ապուր
Բուսական դիետիկ ապուր. Պատրաստման եղանակը

_Լվանալ բանջարեղենը:

_Կտրել նեխուրի ցողունները:

_Լոլիկը կտրատել խորանարդներով:

_Սոխը կտրատել բարակ օղակներով կամ կիսաօղակներով:

_Պղպեղը կտրատել միջին հաստության շերտերով:

_Կտրել գազարը շերտերով:

_Կաղամբը մանրացնել։

_Կաթսայի մեջ ջուրը եռացնել և ավելացնել բանջարեղենը։ Բարձր ջերմության վրա հասցնել եռման աստիճանի։

_Երբ ջուրը նորից եռա, ավելացնել մանր կտրատած կանաչին և աղը:

_Կրակը իջեցնել նվազագույնի և եփել 20 րոպե, մինչև բանջարեղենը փափկի:

Բուսական դիետիկ ապուր

Այս ապուրը ցածր կալորիականությամբ է և ոչ հագեցած:

Որքան շատ եք ուտում, այնքան ավելի շատ եք նիհարում: Մեկ շաբաթ ապուր կերեք և արդյունքը կտեսնեք:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Նոր աղցան պաս պահողների համար

Խնդրում ենք Գնահատեք