Բրնձի կոլոլակներով ապուր. Թեթև հագեցնող ու վիտամինային ուտեստ

Բրնձի կոլոլակներով ապուր  ԱՊՈՒՐՆԵՐ

Այս բրնձի կոլոլակներով ապուրով դուք հեշտությամբ կարող եք «խաբել» ցանկացած մսակերի) Գրեթե անհնար է կռահել, որ կոլոլակները առանց մսի են պատրաստվել:

Շատ հագեցնող, համեղ ապուր է, անպայման պատրաստեք:

Բրնձի կոլոլակներով ապուր 

Բրնձի կոլոլակներով ապուր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Գազար 500 գր

_Մանր ծովի աղ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ՝ ըստ ճաշակի

_Ձու 2 հատ

_Պապրիկա 1,5 ճաշի գդալ

_Կարմիր սոխ 2 հատ

_Պաքսիմատ 3 ճաշի գդալ

_Մաղադանոս (կանաչի) 1 փունջ

_Մշկընկույզ 1 պտղունց

_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

_Կաղամբ 1 փոքր գլուխ

_Կլոր բրինձ  200 գր

_Կաթնաշոռ 3 ճաշի գդալ

Բրնձի կոլոլակներով ապուր 

Բրնձի կոլոլակներով ապուր. Պատրաստման եղանակը

_Կոլոլակ պատրաստելու համար բրինձը եփել, խառնել կաթնաշոռը, պաքսիմատը, ձուն, 1/2 փունջ մաղադանոսը, 1 ճաշի գդալ պապրիկան, մշկընկույզը, աղը, պղպեղը։

_Միջին չափի կոլոլակներ պատրաստել այս զանգվածից:

_Ապուր պատրաստելու համար սոխը կտրատել խոշոր խորանարդիկներով, գազարը՝ լայն շերտերով, իսկ կաղամբը՝ քառակուսիներով։

_Տապակի մեջ տաքացնել բուսայուղը, տապակել սոխը, ավելացնել գազարը, կարմրացնել։

_Բանջարեղենն ու կաղամբը լցնել կաթսայի մեջ, լցնել եռման ջուր կամ արգանակ, այնքան, որ ծածկի բանջարեղենը և եփել 10 րոպե։

_Կոլոլակները լցնել մեջը, եփել ևս 10 րոպե։

_Համեմել աղով պապրիկայով, սև պղպեղով, մշկընկույզով։

Բրնձի կոլոլակներով ապուր 

Մատուցելիս ապուրի վրա ցանել մաղադանոս։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շատ համեղ և նրբահամ հավի մսով կրեմ ապուր

Խնդրում ենք Գնահատեք