Բրնձով սպաս. Թեթև դյուրամարս ապուր

Բրնձով սպաս ԱՊՈՒՐՆԵՐ

Առաջարկում ենք ձեզ դյուրամարս բրնձով սպասի բաղադրատոմս: Այն արագ ու հեշտ է պատրաստվում:

Բրնձով սպաս
Բրնձով սպաս. Անհրաժեշտ բաղադրիչները

_Մածուն 3 լ

_Համեմ 1 փունջ

_Սամիթ 1 փունջ

_Սպանախ 2 փունջ

_Անանուխ 1 փունջ

_Ձու 1 հատ

_Կլոր բրինձ 0,5 բաժակ

_Աղ՝ ըստ ճաշակի

Բրնձով սպաս
Բրնձով սպաս. Պատրաստման եղանակը

_Կանաչիները լավ լվանալ, չորացնել հեռացնելով չափազանց կոշտ ցողունները և մանր կտրատել։

_Առանձին բրինձը մեծ քանակությամբ եռացող, աղ արած ջրի մեջ եփել, մինչև փափկի, լցնել մաղի մեջ։

_Մածունը լցնել էմալապատ մեծ կաթսայի մեջ և լավ հարել փայտե գդալով, որպեսզի գնդիկներ չլինեն։

_Ավելացնել ձուն և նորից լավ խառնել։ Կաթսան դնել ուժեղ կրակի վրա և անընդհատ խառնելով, հասցնել եռման աստիճանի (ուշադիր եղեք, որ մածունը լավ եփվի, հակառակ դեպքում այն ​​կարող է շոռվել):

_Այնուհետև զգուշորեն, առանց խառնելը դադարեցնելու, եփած բրինձը և կանաչիները լցնել կաթսայի մեջ:

_Կրկին խառնելով, հասցնել եռման աստիճանի և վերցնել կրակից։

_Մատուցել տաք կամ սառը վիճակում:

Բրնձով սպաս

_Ապուրին աղ անել ամանի մեջ և մատուցել։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Թանով ապուր

Խնդրում ենք Գնահատեք