Երբեմն և՛ տաք ապուր, և՛ տապակած միս ենք ուզում, այդ դեպքում կարող ենք դիմել այս մսային թեթև ապուրի բաղադրատոմսին։
Այս դեպքում պատրաստման տեխնոլոգիան տարբերվում է սովորականից: Ապուրի պատրաստման համար կարիք չկա առանձին մթերքների մշակման համար չարչարվել, երկար եփել և այլն։
Միսը արագ տապակվում է և արդեն ամանի մեջ խառնվում բանջարեղենային, հագեցնող ապուրին։

Թեթև ապուր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տավարի փափուկ միս 4 շերտ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Սոյայի սոուս 2 ճաշի գդալ
_Քնջութ (սերմեր) 1 թեյի գդալ
_Չոր սպիտակ գինի 100 մլ
_Կանաչ սոխ՝ միջին փունջ
_Կարտոֆիլ 3 հատ
_Բուսական յուղ 2 ճաշի գդալ
_Գազար 3 հատ
_Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Թեթև ապուր. Պատրաստման եղանակը
_Միսը կտրատել բարակ շերտերով, գազարը ևս բարակ կտրատել։
_Կարտոֆիլը մաքրել լավ լվանալ, և բարակ շրջանակներով կտրատել։
_Կաթսայի մեջ տաքացնել ձեթը, տապակել միսը բարձր կրակի վրա, երբեմն խառնելով՝ 2-3 րոպե։
_Լցնել սոյայի սոուսը, խառնել, միսը հանել, տեղափոխել ափսեի մեջ։
_Նույն կաթսայի մեջ լցնել 1 լիտր ջուր։ Թող եռա, լցնել գազարն ու կարտոֆիլը, եփել 5-6 րոպե, ապա լցնել գինին, թող նորից եռա ու կրակից վերցնել։
_Համեմել ըստ ճաշակի աղով և պղպեղով։ Միսը դնել ափսեների մեջ, վրան լցնել ապուրը։
_Մատուցել՝ ապուրի վրա լցնելով խոշոր կտրատած կանաչ սոխ և քնջութի սերմեր:

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Աջապ Սանդալ







