Լավաշով խորտիկ. Արագ, պարզ և համեղ նախուտեստ

Լավաշով խորտիկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Լավաշով խորտիկը իդեալական է գարեջրի հետ վայելելու համար։ Սա հիանալի ուտեստ է ամենապարզ մթերքներով: Ախորժելի նախուտեստը հիանալի հագեցնում է քաղցը և իհարկե շատ համեղ է:

Այս բաղադրատոմսը փրկություն է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են համեղ ուտել, բայց արագ պատրաստել։

Լավաշով խորտիկ

Լավաշով խորտիկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լավաշ 1 հատ

_Սալյամի երշիկ 100 գր

_Կոշտ պանիր 100 գր

_Մայոնեզ 3 ճաշի գդալ

_Կետչուպ 3 ճաշի գդալ

Լավաշով խորտիկ

Լավաշով խորտիկ. Պատրաստման եղանակը

_Վերցնել մեկ լավաշ և վրան քսել կետչուպ, մայոնեզ։

_Շատ լավ է օգտագործել տնական մայոնեզը։

_Երշիկը բարակ կտրատել։

_Պանիրը քերել քերիչով, լավաշի վրա հավասարաչափ տարածել սալյամին և պանիրը։

_Միջուկով լավաշը փաթաթել ռուլետի տեսքով։

_Ռուլետը կտրատել մասերով։

_Լավաշի յուրաքանչյուր կտորի վրա քսել մայոնեզ:

_Թխել ջեռոցում մինչև ոսկե դարչնագույնը։

Լավաշով խորտիկ

Նախուտեստը պատրաստվում է շատ արագ, իսկ համն ուղղակի հիանալի է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լավաշով ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք