Լոբով ապուր պյուրե. Երկու գույնով, նրբահամ, հագեցնող ուտեստ

Լոբով ապուր պյուրե ԱՊՈՒՐՆԵՐ

Շատ գեղեցիկ, համեղ լոբով ապուր պյուրե, որը պատրաստվում է գործնականում առանց ձեր մասնակցության։ Ամենադժվարը մատուցելիս կեսերը զգուշորեն խառնելն է: Ապուրի մուգ «կեսն» ավելի հագեցնող է ստացվում, քանի որ պարունակում է խոզապուխտ։

Սպիտակ «կեսը» ընդհակառակը, ավելի նուրբ ու անուշաբույր է ստացվում, այն ուրցով ու նեխուրով է։

Լոբով ապուր պյուրե

Լոբով ապուր պյուրե. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարմիր լոբի 250 գր

_Աղացած համեմի սերմ 1 պտղունց

_Ձիթապտղի յուղ 4 ճաշի գդալ

_Խոզապուխտ 50-70 գր

_Սոխ 2 հատ

_Գազար 2 հատ

_Սխտոր 1 պճեղ

_Չաման 1 պտղունց

_Չիլի 1 պտղունց

_Հավի արգանակ 1լ

_Նեխուր 3 ցողուն

_Ուրց

_Բանջարեղենի արգանակ 1լ

Լոբով ապուր պյուրե

Լոբով ապուր պյուրե

Լոբով ապուր պյուրե. Պատրաստման եղանակը

_Հավի արգանակի համար մաքրել հավի միսն ավելորդ ճարպից, կտրատել, լցնել կաթսայի մեջ ավելացնել ջուր, մի ամբողջ գազար, նեխուրը, սոխը, դափնու տերևը և եփել միջին ջերմության վրա:

_Ապուրի մուգ մասի համար՝ կտրատել բեկոնը և տապակել այն մարմանդ կրակով, մինչև ոսկե դարչնագույնը:

_Այնուհետև ավելացնել օղակներով մանր կտրատած սոխը, գազարը, սխտորն ու համեմունքները և եփել մարմանդ կրակի վրա ևս 5-10 րոպե։

_Ստացված սոխեռածը լցնել կաթսայի մեջ, ավելացնել լոբին և հավի արգանակը։

_Հասցնել եռման աստիճանի, այնուհետև կրակն իջեցնել միջինի, առանց կափարիչի եփել մինչև պատրաստ լինի (լոբին փափկի)՝ 1-1,5 ժամ:

_Ապուրի մյուս մասի համար. Տապակել օղակներով կտրատած սոխը միջին կրակի վրա մինչև կիսաթափանցիկ դառնա:

_Այնուհետև ավելացնել մանր կտրատած նեխուրը, սխտորը, ուրցը, դափնու տերևը և եփել մի քանի րոպե։

_Սոխեռածը լցնել կաթսայի մեջ, ավելացնել սպիտակ լոբին և լցնել բանջարեղենի արգանակը։ Այժմ ապուրը եփեք այնպես, ինչպես առաջին կեսը:

_Պատրաստի ապուրներից հանել լոբին ու բանջարեղենը և մանրացնել բլենդերով, աստիճանաբար ավելացնելով արգանակը՝ ցանկալի խյուսի խտությանը։

_Ապուրի տարբեր կեսերը պետք է առանձին մանրացնել։ Ցանկության դեպքում կարելի է նաև մի քիչ սերուցք ավելացնել և ստացված խյուս ապուրը մարմանդ կրակի վրա տաքացնել։

_Ճաշատեսակը մատուցելու համար ափսեի մեջ միաժամանակ լցնել 2 կեսերը (այստեղ կարող է անհրաժեշտ լինել օգնական, կամ երկու շերեփ, որոնցով միաժամանակ խյուսով ապուրները կլցնեք ապուրի ափսեի մեջ)։

Լոբով ապուր պյուրե

Ապուրը զարդարել տապակած սնկով և մատուցել տաք վիճակում՝ չորահացերով։

Լոբով ապուր պյուրեն պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հումուս և Թահին

Խնդրում ենք Գնահատեք