Լցոնած հավի ոտքեր. Եզակի համեղ ուտեստ՝ առավել մատչելի բաղադրիչներով

Լցոնած հավի ոտքեր ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Լցոնած հավի ոտքեր. Եզակի համեղ ուտեստ՝ առավել մատչելի բաղադրիչներով

Այս կերպ պատրաստված հավի ոտքերը կզարմացնեն և անկասկած կուրախացնեն ձեր տան բոլոր անդամներին: Անչափ համեղ ու նուրբ են: Եկեք պատրաստենք, անպայման դուր կգա ձեզ:

Լցոնած հավի ոտքեր

Լցոնած հավի ոտքեր. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Հավի ոտք 4 հատ
  • Խոզի միս 100-150 գրամ
  • Սխտոր 2 պճեղ
  • Նարինջ 1 հատ
  • տնական մայոնեզ
  • աղ / պղպեղ` ըստ ճաշակի

Լցոնած հավի ոտքեր

Լցոնած հավի ոտքեր

Լցոնած հավի ոտքեր

Լցոնած հավի ոտքեր

Լցոնած հավի ոտքեր.Պատրաստման եղանակը

  1. Հեռացրեք հավի ոտքի կաշին «գուլպայի պես»:
  2. Միսը ոսկորից առանձնացնել, կտրատել փոքր կտորներով:
  3. Հավի մսին ավելացնել կտրատած խոզի միս: Կարող եք խոզի միս չավելացնել, նայեք ձեր հայեցողությանը, բայց ինձ թվում է, որ այդպես ավելի լավ համ է ստացվում:
  4. Մսին խառնել տնական մայոնեզ, ավելացնել աղ, պղպեղ և մարինացնել 20-25 րոպե:
  5. Պատրաստել նարինջը՝ հեռացնել կեղևը (դառը համ չստանալու համար) և կտրել փոքր կտորներով:
  6. Կտրատել սխտորը: Խառնել նարինջը և սխտորը մսի հետ:
  7. Լցոնել հավի ոտքերի կաշին: Հուսալիության համար խորհուրդ եմ տալիս այն ամրացնել ատամի չոփերով կամ կապել խոհարարական թելով:
  8. Թավան տաքացնել և ոտքերը տապակել դրա մեջ, մինչև երկու կողմից ոսկե դարչնագույն կեղև ստացվի:
  9. Այդ ընթացքում ջեռոցը տաքացնել 180 ° C:
  10. Տեղադրել տապակած հավի ոտքերը ջեռոցի յուղած տապակի վրա:
  11. Լցոնված ոտքերը եփել ջեռոցում ևս 20-25 րոպե:

Լցոնած հավի ոտքեր
Լցոնած հավի ոտքերը պատրաստ են: Դրանք կարող են մատուցվել և՛ տաք, և՛ սառը:

Բարի ախորժակ!

 

Խնդրում ենք Գնահատեք