Լցոնած մակարոնով ապուր. Հագեցնող ուտեստ ընտանեկան ճաշի համար

Լցոնած մակարոնով ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

Օրիգինալ և համեղ Լցոնած մակարոնով ապուրը շատ թեթև է և արագ է պատրաստվում:

Այն ճաշի հետաքրքիր մատուցման տարբերակ է, որը կարծես սովորական կոլոլակով և մակարոնով ապուրի մի տեսակ միքս է:

Լցոնած մակարոնով ապուր

Լցոնած մակարոնով ապուր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ջուր 2 լ

_Սոխ 1 հատ

_Գազար 1 հատ

_Կարտոֆիլ 1 — 2 հատ

_Աղ 1 թեյի գդալ

_Պղպեղ և կանաչիներ՝ ըստ ճաշակի

Լցոնած մակարոնների համար

_Մակարոն 150 գր

_Աղացած միս 300 գր

_Սոխ 1 հատ

_Աղ 0,5 թեյի գդալ

_Սխտոր 2-3 պճեղ

_Պղպեղ՝ ըստ ճաշակի

Լցոնած մակարոնով ապուր

Լցոնած մակարոնով ապուր. Պատրաստման եղանակը

_Աղացած միսը խառնել մանր կտրատած սոխի, սխտորի, աղի և պղպեղի, ձեր սիրած համեմունքների հետ։

_Զանգվածը խառնել և թեյի գդալով միսը լցնել մակարոնի մեջ։

_Սոխը կտրատել փոքր խորանարդներով: Քերել գազարը խոշոր քերիչով։

_Ջուրը դնել կրակի վրա։

_Տապակի մեջ բուսայուղը տաքացնել և գազարն ու սոխը տապակել։

_Քերել կարտոֆիլը միջին քերիչով — սա ապուրի թանձրության համար է, բայց կարելի է պարզապես կարտոֆիլը կտրել փոքր խորանարդներով:

_Եռացող ջրի մեջ ավելացնել կարտոֆիլը, տապակած սոխը՝ գազարով և մակարոնները:

_Ապուրը համեմել աղով և պղպեղով, եռալուց հետո եփել ևս 10 րոպե։

Լցոնած մակարոնով ապուր

Ավելացնել կանաչիները, անջատել կրակը և թողնել թրմվի ևս 5 րոպե։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի մսով ապուր

Խնդրում ենք Գնահատեք