Խարչո ապուր. Ինչպես պետք է պատրաստել այդ հայտնի ապուրը 

խարչո ապուր ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր մենք կպատմենք, թե ինչպես պատրաստել խարչո ապուր տանը: Ստացվում է համեղ, հարուստ համերով, հագեցնող ապուր:

Ախորժելի այս ապուրի բուրմունքն աննկարագրելի է, բառերը չեն բավարարի նկարագրելու համար, դա միայն փորձել է պետք:

Հուսով եմ, որ դուք էլ կվայելեք Խարչո ապուրի այս տարբերակը:

խարչո ապուր

Խարչո ապուր. Բաղադրությունը

_3 լ ջուր

_800 գրամ միս (տավարի միս)

_100 գրամ բրինձ

_100 գրամ ընկույզ

_3 սոխ

_ 5 պճեղ սխտոր

_80 գրամ տղեմալի սոուս (եթե չկա, կարող եք լոլիկ օգտագործել սեփական հյութի մեջ)

_100 գրամ կարագ

_մաղադանոսի մի փոքր փունջ

_1 թեյի գդալ համեմ

_3 հատ դափնու տերև

_1 թեյի գդալ պապրիկա

_1 թեյի գդալ խմելի սունելի

_0,5 գդալ աղացած սև պղպեղ

_1 թեյի գդալ ռեհան

_0,5 գդալ քրքում

_¼ թեյի գդալ դարչին

խարչո ապուր

Խարչո ապուր. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Մսի վրա ջուր լցնել, կաթսան դնել կրակի վրա և եռացնելու պահից 1.5 ժամ եփել:

_Եռալը սկսելուց մեկ ժամ հետո, ավելացնել մաղադանոս և աղ:

_Շատ մանր կտրատած սոխը կարագով սոխեռած անել:

_Երբ միսը պատրաստ է, այն հանեք ջրից և կտրատեք մանր կտորներով:

_Մանրացրեք ընկույզը, անպայման լավ լվացեք բրնձը:

_Բրինձը և կտրատած միսը լցնել արգանակի մեջ և եփել 10 րոպե: Դրանից հետո ավելացնել սոխը, աղացած պղպեղ, դափնու տերև և եփել 5 րոպե: Այժմ ավելացրեք ընկույզ, ռեհան, քրքում, դարչին, պապրիկա և տղեմալի (կամ լոլիկ):

_Թողեք այս ամենը եփվի 5-6 րոպե: Վերջում անջատեք կրակը և համեմեք ապուրը մանրացված սխտորով, կտրատած սամիթով և համեմով:

Խարչո ապուրը պատրաստ է, կափարիչով ծածկեք և թող մնա 25-30 րոպե:

Ինչպես նաև Օջախուրի․ Խոզի Մսով և Կարտոֆիլով Ժառկո․ Վրացական Ընտանեկան Ուտեստ

Պատրաստենք նաև օգտակար և համեղ դդումով ապուր:

Ինչպես եփել Դդումով Ապուր․ Նուրբ և շատ համեղ Կրեմ Ապուր

Վայելեք համեղ ուտեստները ախորժակները և լավ տրամադրություն ունեցեք:

Խնդրում ենք Գնահատեք