Այս ապուրի համը բացարձակապես նման չէ ո՛չ բորշչի, ո՛չ շչիի: Այս կաղամբապուրը ստացվում է շատ ավելի համեղ ու պատրաստվում է շատ ավելի արագ:
Նման ապուր կարելի է եփել արգանակով, կամ կարող եք պատրաստել կոլոլակներով։ Այսօր կպատրաստեմ այն մսով արգանակի մեջ։

Կաղամբով ապուր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Արգանակ 2,5 լ
_Եփած միս՝ ոսկորներով
_Կարտոֆիլ 6 — 7 հատ
_Սոխ 1 հատ
_Գազար 1 հատ
_Կաղամբ 400 գր
_Պահածոյացված լոբի 1 բանկա (400 գ)
_Հալած պանիր 100 գր
_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
_Կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Դափնու տերև 2 հատ
_Բուսական յուղ 3 ճաշի գդալ
_Կարագ 40 — 50 գ

Կաղամբով ապուր. Պատրաստման եղանակը
_Խորանարդներով կամ շերտերով կտրատած կարտոֆիլը լցնել արգանակով կաթսայի մեջ և եփել մինչև կիսաեփ լինի:
_Փոքր քանակությամբ կարագի և բուսայուղի մեջ տապակել մանր կտրատած սոխն ու խոշոր քերիչով քերած գազարը՝ մինչև ոսկե դարչնագույնը։
_Սոխեռածը պատրաստ լինելուն պես լցնել կարտոֆիլով կաթսայի մեջ։
_Արգանակի համար խաշած միսն առանձնացնել ոսկորներից և լցնել կաթսայի մեջ:
_Ապուրի մեջ ավելացնել պահածոյացված սպիտակ լոբին:
_Եվ անմիջապես լցնել մանր կտրատած կաղամբը:
_Երբ կաղամբով ապուրը եռա՝ աղով և պղպեղով համեմել:
_Հետաքրքիր, սերուցքային համի համար ես ավելացնում եմ մի քանի կտոր հալած պանիր:
_Վերջում ավելացնել մանր կտրատած կանաչին և անջատել կրակը։

Եվ ահա, այսպիսի շատ համեղ, հագեցնող, հարուստ ապուր ստացվեց։
Բարի ախորժակ:







