Կարտոֆիլով ուտեստ. Հագեցնող բլիթներ առանց ալյուրի և ձվի

Կարտոֆիլով ուտեստ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կարտոֆիլով ուտեստ. Առաջարկում եմ փորձել այս գայթակղիչ բլիթները:

Կարտոֆիլով բլիթները հաճախ պատրաստվում են, երբ շուկայում հայտնվում է կարտոֆիլի նոր բերքը: Առավել համեղ բաղադրատոմսերը պատրաստվում են առանց ալյուրի ավելացման:

Կարտոֆիլով ուտեստ

Կարտոֆիլով ուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 800 գր

_Սոխ 150 գ

_Թթվասեր 1 ճաշի գդալ

_Աղ, պղպեղ, կարտոֆիլի համեմունք՝ ըստ ճաշակի

Կարտոֆիլով ուտեստ

Կարտոֆիլով ուտեստ. Պատրաստման եղանակը

_Քերել կարտոֆիլը և սոխը միջին քերիչով:

Հուշում. Կարտոֆիլը կարող եք քերել առանձին և զանգվածը մաղով անցկացնել ավելորդ հեղուկը: Սա կարտոֆիլի բլիթները կդարձնի ավելի խիտ և տապակվելիս չեն քանդվի:

_Երկու զանգվածները խառնել, ավելացնել մի գդալ թթվասեր:

_Աղ և պղպեղ անել ըստ ճաշակի, ավելացնել կարտոֆիլի համեմունքները:

Հուշում. Ավելացրեք կտրատած սխտոր և կանաչիներ, ավելի համեղ և անուշաբույր ուտեստ ստանալու համար:

_Այժմ ձևավորել փոքր կոտլետներ կամ պարզապես զանգվածը տարածել ճաշի գդալով՝ տաքացրած բուսական յուղի մեջ:

_Տապակել երկու կողմից մինչև ոսկե դարչնագույնը և նախ դնել անձեռոցիկի վրա՝ ավելորդ յուղը հեռացնելու համար, ապա մատուցել:

Կարտոֆիլով ուտեստ

Բլիթները մատուցել թթվասերով կամ դրա հիման վրա պատրաստում եմ սխտորով և կանաչիներով սոուս: Հարմար է նաև տնական մայոնեզը:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Ժարիտ. Տապակած կարտոֆիլ դդումով

Խնդրում ենք Գնահատեք