Կարտոֆիլով և մակարոնով ապուր. Առանց մսի հագեցնող կերակուր 

Կարտոֆիլով և մակարոնով ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

Այսօր կներկայացնենք, թե ինչպես պետք է պատրաստել Կարտոֆիլով և մակարոնով ապուր:

Այս ապուրն ուղղակի ապացույցն է այն բանի, որ նույնիսկ առանց մեկ գրամ մսի ճաշը կարող է հարուստ և հագեցած լինել։

Ապուրը պատրաստելիս դրա գունագեղ պայծառության համար կարելի է վերցնել կես-կես գունավոր բուլղարական պղպեղ՝ դեղին, կանաչ և կարմիր: Եթե ​​ձեզ թվում է, որ ապուրի հեղուկ մասը չափազանց ջրիկ կլինի, կարող եք այն եփել բանջարեղենի կամ սնկի արգանակով։

Կարտոֆիլով և մակարոնով ապուր

Կարտոֆիլով և մակարոնով ապուր. Բաղադրիչներ

_Կարտոֆիլ 1 կգ

_Սոխ 1 հատ

_Պրաս սոխ 1 հատ

_Բուլղարական պղպեղ 2 հատ

_Գազար 2 հատ

_Ջուր 2 լ

_Բարակ վերմիշել 50 գ

_Ձիթապտղի յուղ 3-4 ճաշի գդալ

_Սև պղպեղ (աղացած) 0,25 թեյի գդալ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Անանուխ՝ ըստ ճաշակի

_Մաղադանոս 0,25 փունջ

_Ձու 2 հատ

_Թթվասեր 100 գ

Կարտոֆիլով և մակարոնով ապուր

Կարտոֆիլով և մակարոնով ապուր. Պատրաստման եղանակը

_Կաթսայի մեջ տաքացնել ձեթը։ Գազարը քերել խոշոր քերիչով, լցնել տապակի մեջ։ Ավելացնել աղ և միջին կրակի վրա խառնելով եփել 2 րոպե։

_Հետո ավելացնել կես օղակներով պրասը և սոխի խորանարդիկները:

_Տապակել սա 3 րոպե՝ խառնելով։ Այնուհետև լցնել խորանարդիկներով կտրատված բազմագույն բուլղարական պղպեղը և խառնել։

_5 րոպե եփելուց հետո կաթսայի մեջ ավելացնել խորանարդիկներով կտրատած կարտոֆիլը, 1 լիտր ջուրը և աղացած պղպեղը։

_Խառնել ամեն ինչ, բերել եռման և եփել 10 րոպե՝ կափարիչի տակ:

_Այնուհետև ավելացնել 0,5 լիտր ջուր և վերմիշել և խառնել։

_ Եփել թույլ կրակի վրա 12 րոպե։

_Վերջում կաթսայի մեջ լցնել մանր կտրատած մաղադանոսը և մի քանի ճյուղ անանուխ։

_Ամեն ինչ լավ խառնել, կրակն անջատել։

_Այնուհետև ձվերը հարել թթվասերով: Լցնել այդ խառնուրդը ապուրի մեջ:

Կարտոֆիլով և մակարոնով ապուր

Այժմ ապուրը պատրաստ է, կարելի է մատուցել սեղանին: Այն շատ հագեցնող ու համեղ է ստացվում: Արժե փորձել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ինչպես եփել դդումով ապուր

Խնդրում ենք Գնահատեք