Կծու ապուր հավի մսով. Յուրահատուկ համեր փնտրողներին դուր կգա այս ուտեստը

Կծու ապուր հավի մսով ԱՊՈՒՐՆԵՐ

Եթե կարծում եք, որ թռչնամիսը հարմար է միայն դիետիկ սննդի համար, ապա պատրաստեք Կծու ապուր հավի մսով: Այս հետաքրքիր ու յուրահատուկ համով կերակուրը կարող եք պատրաստել ընդամենը 20 րոպեում։

Ո՞րն է ապուրի հաջողության գրավականը: Առաջին հերթին կծու պղպեղը, որն ապահովում է ճաշատեսակի կծու համի համար։

Ինչ վերաբերում է արգանակին, ապա պնդում ենք, որ այն պետք է եփվի առանձին՝ ամբողջական հավից, այլ ոչ թե կրծքամսից։

Կծու ապուր հավի մսով

Կծու ապուր հավի մսով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Շամպինիոններ 70 գր

_Կարմիր չիլի պղպեղ 1 հատ

_Հավի կրծքամիս 600 գր

_Կանաչ ռեհան 2 ճյուղ

_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

_Հավի արգանակ 800 մլ

_Շաքարավազ 1 թեյի գդալ

_Կիտրոնի հյութ 1/2 հատից

_Աղ՝ ըստ ճաշակի

Կծու ապուր հավի մսով

Կծու ապուր հավի մսով. Պատրաստման եղանակը

_Պատրաստել բաղադրիչները։ Մաքրել սունկը և սրբել խոնավ շորով, կտրել բարակ շերտերով:

_Լվանալ չիլի պղպեղը և կտրել երկու մասի, հեռացնել սերմերը, կտրատել շերտերով։

_Լվանալ հավի միսը և չորացնել թղթե սրբիչներով, կտրել փոքր կտորներով:

_Լվանալ և չորացնել կանաչ ռեհանը։ Առանձնացնել տերևները ճյուղերից և կտրատել:

_Տապակի մեջ տաքացնել բուսայուղը, ավելացնել սունկը և 2 րոպե տապակել ուժեղ կրակի վրա։

_Ավելացնել հավի միսը, կրակը մի քիչ թուլացնել, տապակել 3-5 րոպե։

_Հավի արգանակը լցնել կաթսայի մեջ և հասցնել եռման աստիճանի։

_Տապակած հավի միսը, սունկը, կտրատած կծու պղպեղը լցնել և եռացնել, համեմել աղով, շաքարավազով։

_Եփել ապուրը թույլ կրակի վրա, կափարիչով ծածկված, 8 րոպե:

_Այնուհետև դնել ռեհանը, լցնել կիտրոնի հյութը և եփել 2 րոպե։

_Ծածկել ապուրի կաթսան և մի փոքր թողնել, տաք, բայց անջատված վառարանի վրա։

Կծու ապուր հավի մսով

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի մսով ապուր

Խնդրում ենք Գնահատեք