Կոլոլակով ​​ապուր. Ճաշի հագեցնող ուտեստ

Համեղ ​​ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

​​Խորհրդային տարիներին տարածված ​​Կոլոլակով ​​ապուրը դուր կգա թե՛ մեծերին, թե՛ երեխաներին։ Շատ հեշտ և արագ է պատրաստվում։

Պայծառ ու հարուստ համը կգրավի ձեզ և ձեր հյուրերին առաջին իսկ գդալից։ Փորձեք, հյուրասիրեք ինքներդ ձեզ և ձեր ընտանիքին:

Կոլոլակով ​​ապուր

Կոլոլակով ​​ապուր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Աղացած միս 300 գր

_Սոխ 2 հատ

_Գազար 1 հատ

_Լոլիկ 1 հատ

_Կարտոֆիլ 3-4 հատ

_Բրինձ 2 ճաշի գդալ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Պղպեղ՝ ըստ ճաշակի

_Բուսական յուղ՝ ըստ ճաշակի

_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

Համեղ ​​ապուր
Կոլոլակով ​​ապուր. Պատրաստման եղանակը

_Նախ սոխը և լոլիկը մանր կտրատել։ Կաթսան դնել վառարանի վրա և լցնել բուսայուղը։

_Տապակել սոխը, մինչև ոսկե դարչնագույնը, ապա ավելացնել խոշոր քերիչով քերած գազարը, տապակել, ապա ավելացնել լոլիկը և եփել 2-3 րոպե։

_Հետո լցնել խորանարդիկներով կտրատած կարտոֆիլը, ավելացնել ջուրը և սպասել, մինչև այն եռա։

_Աղացած մսի մեջ լցնել հում բրինձը, մանր կտրատած սոխը, աղը, պղպեղը, ամեն ինչ մանրակրկիտ խառնել։

_Պատրաստի աղացած մսից կոլոլակներ կազմել և լցնել եռացող ջրի մեջ:

_Ապուրին աղ անել ըստ ճաշակի և եփել փակ կափարիչի տակ 25-30 րոպե։

_Երբ վերցնեք կրակից, կարելի է ավելացնել կանաչիները։

Համեղ ​​ապուր

Ամենահամեղ Կոլոլակով ​​ապուրը պատրաստ է։ Ստացվում է թեթև և ոչ յուղոտ ապուր, համեղ է և հագեցնող։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կոլոլակով բրնձով փլավ

Խնդրում ենք Գնահատեք