Կոլոլակով բորշչ. Դյուրամարս, հաճելի, հագեցնող ապուր

Կոլոլակով բորշչ ԱՊՈՒՐՆԵՐ

Կոլոլակով բորշչ. Դյուրամարս, հաճելի, հագեցնող ապուր

Բոլոր մայրերը սովորական ճաշեր են եփում, իսկ իմ մայրը միշտ ինչ-որ նոր բաներ էր մոգոնում: Մինչ իմ դասընկերները ձանձրացած փնթփնթում էին սովորական բորշչ ափսեն տեսնելիս, մենք կոլոլակով բորշչ էինք ուտում: Հիմա երեխաների համար ինքս եմ պատրաստում դրանից:

Ամուսինն ասում է, որ մի աման այդպիսի բորշչից հետո արդեն երկրորդի կարիք չկա: Նրա խոսքերի մեջ իհարկե ճշմարտություն կա:

Կոլոլակով բորշչ

Կոլոլակով բորշչ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Սպիտակ կաղամբ 250 գ
  • Կաղամբի թթու  150 գ
  • Կարտոֆիլ 3 հատ
  • Լոբի 100 գ
  • Ճակնդեղ 2 հատ
  • Գազար 1 հատ
  • Սոխ 1 հատ
  • Տոմատի մածուկ 100 գ
  • Կարագ 50 գ
  • Սխտոր 4 պճեղ
  • Արևածաղկի ձեթ 2 ճաշի գդալ
  • Շաքարավազ 1 ճաշի գդալ
  • Մսի արգանակ 2.5 լ
  • Աղ ` ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի
  • Սև պղպեղ  2-3 հատ
  • Մաղադանոս՝ ըստ ճաշակի
  • Աղացած տավարի միս 300 գ
  • Ձու 1 հատ
  • Կաթ 2 ճաշի գդալ

Կոլոլակով բորշչ

Կոլոլակով բորշչ

Կոլոլակով բորշչ. Պատրաստման եղանակը

  1. Մաքրել կարտոֆիլը, սոխը, ճակնդեղը և գազարը: Լվանալ բանջարեղենը:
  2. Պատրաստել արգանակ ոսկորով, վերջում ավելացնել դափնու տերև, պղպեղի հատիկներ:
  3. Լոբին 3 ժամ թրջել ջրի մեջ: Դրանից հետո եփել մինչև փափկելը և քամել:
  4. Կտրել ճակնդեղը խորանարդներով: 2 ճաշի գդալ կարագ հալեցնել տապակի մեջ: Ճակնդեղը շոգեխաշել դրա մեջ մինչև փափկի, ապա տապակի մեջ ավելացնել 2 ճաշի գդալ արգանակ և թթու կաղամբ:
  5. Շաքար լցնել վրան: Խառնել և եփել 15 րոպե ցածր կրակի վրա:
  6. Այդ ընթացքում պատրաստել կոլոլակները բորշչի համար:
  7. Տապակի մեջ հալեցնել մի թեյի գդալ կարագ: Դրա մեջ տապակել խորանարդաձև կտրատած մեկ սոխ: Ոսկեգույն սոխը լցնել աղացած մսի մեջ:
  8. Ձուն և կաթն ավելացնել աղացած մսին աղ և պղպեղ անել ըստ ճաշակի: Կարող եք ավելացնել համեմունքներ կամ կտրատած կանաչիներ:
  9. Խառնուրդը մանրակրկիտ խառնել: Ձևավորել փոքրիկ կոլոլակներ:
  10. Մանր կտրատել մյուս սոխը և գազարը, տապակել մինչև ոսկե դարչնագույնը արևածաղկի ձեթով: Դրանից հետո ավելացնել տոմատի մածուկը:
  11. Խառնել և շոգեխաշել 2 րոպե: Արգանակը եռացնել և լցնել խորանարդաձև կտրատած կարտոֆիլ: Մեջը լցնել շերտերով կտրատած կաղամբը և կոլոլակները հատ առ հատ: Եփել 10 րոպե:
  12. Բորշչը խառնել, դրան ավելացնել լոբին, կաղամբով ճակնդեղը և գազարով սոխեռածը:
  13. Կրկին խառնել ուտեստը, աղ ու համեմունքներ անել: Եփել ևս 5-10 րոպե:
  14. Այժմ սխտորն անցկացնել ճզմիչով: Ավելացնել բորշչին ամենավերջում:
  15. Խառնել բաղադրիչները, անջատել կրակը: Թողնել կափարիչով ծածկված մնա 10 րոպե, որպեսզի համը տեղը գա:

Սիբիրյան բորշչ կոլոլակով

Սիբիրյան բորշչ կոլոլակով

Կոլոլակով բորշչը սեղանին մատուցեք ինչպես դասականը՝ մի գդալ թթվասերով և կտրատած կանաչիներ ավելացնելով: Ի դեպ, ժամանակ խնայելու համար ես հաճախ օգտագործում եմ պահածոյացված լոբի՝ խաշած լոբու փոխարեն: Ապա այն պետք է ավելացնել սխտորի հետ միասին, պատրաստման վերջին փուլում:

Կոլոլակով բորշչը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շատ համեղ և նրբահամ հավի մսով կրեմ ապուր

Խնդրում ենք Գնահատեք