Մենք այսօր ուզում ենք կիսվել համեղ ապուրի բաղադրատոմսով:
Նման ապուրը երբեք չի հոգնեցնում, իսկ երեխաներս ավելին են խնդրում։ Պահպանեք մեր առաջարկած բաղադրատոմսը, քանի որ այս ապուրը շատ հարմար է։

Համեղ ապուր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի բդիկներ 2 հատ
_Աղ 1 թեյի գդալ
_Կարագ 1 ճաշի գդալ
_Ձիթապտղի յուղ 1 ճաշի գդալ
_Գազար 2 հատ
_Սոխ 1 հատ
_Սխտոր 2 պճեղ
_Ալյուր 2 ճաշի գդալ
_Սառը ջուր 2 բաժակ
_Արգանակ 6 բաժակ
_Վերմիշել՝ ըստ ճաշակի
_Սև պղպեղ 1 թեյի գդալ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Մաղադանոս՝ ըստ ճաշակի

Համեղ ապուր. Պատրաստման եղանակը
_Բդիկները լցնել կաթսայի մեջ, ավելացնել ջուր, որպեսզի միայն միսը ծածկի և մեկ թեյի գդալ աղ անել, թողնել եփվի։
_Երբ միսը պատրաստ է, հանել արգանակից, առանձնացնել ոսկորը և մանր կտրատել։
_Սոխը մանր կտրատել, գազարը քերել, սխտորը ճզմել։
_Թավայի մեջ հալեցնել կարագը, տապակել գազարը, ապա ավելացնել սոխը, թողնել այն նույնպես մի փոքր տապակվի։
_Վերջում ավելացնել սխտորը, կաթսայի մեջ ալյուրը լցնել և տապակել, մի քանի րոպե, մինչև ալյուրի հոտը վերանա:
_Երկու բաժակ սառը ջուր լցնել կաթսայի մեջ։ Փակել կափարիչով և թողնել եփվի։
_Այնուհետև լցնել արգանակը:
_Ավելացնել աղը, աղացած պղպեղը, միսը, թողնել եփվի 5-10 րոպե։
_Այժմ ավելացնել վերմիշելը, թողնել եռա մի երկու րոպե և անջատել։
_Թողնել ապուրը մի փոքր մնա փակ կափարիչով ծածկված և միայն դրանից հետո ավելացնել կանաչիները։
Ապուրը պատրաստ է մատուցելու։
Բարի ախորժակ և լավ տրամադրություն։
Տեսանյութ
Վերմիշելով փլավ







