Առաջին հայացքից կարող է թվալ, թե դա նույն դասական, սնկով համեղ ապուրն է՝ արիշտա հավի արգանակի մեջ, բայց ավելի նուրբ է ստացվում:
Ուտեստի համը ոչ այնքան սովորական և ավելի հետաքրքիր կլինի, եթե բանջարեղենին ավելացնեք դդմիկ, իսկ ավանդական համեմունքներից և կանաչիներից բացի՝ մեխակ։

Համեղ ապուր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի կեսը
_Մաղադանոս՝ ըստ ճաշակի
_Սխտոր 3 պճեղ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Դդմիկ 0,5 հատ
_Կանաչ սոխ 0,5 փունջ
_Սպիտակ սունկ 300 գր
_Դափնու տերև 1 հատ
_Սև պղպեղ 3-4 հատ
_Կարագ 1 ճաշի գդալ
_Մեխակ 1 հատ
_Վերմիշել 200 գր
_Բուսական յուղ — 2 ճաշի գդալ
_Գազար — 2 հատ
_Սոխ 1 հատ

Համեղ ապուր. Պատրաստման եղանակը
_Հավի միսը լվանալ, դնել կաթսայի մեջ, լցնել 2 լիտր ջուր։ Կաթսան դնել ուժեղ կրակի վրա։ Թողնել եփվի։
_Մաքրել բանջարեղենը: Չոր թավայի մեջ տապակել սոխը, գազարն ու սխտորի պճեղը, ապա ավելացնել արգանակի մեջ և եփել 30 րոպե, մինչև փափկի:
_Ավելացնել դափնու տերևը և սև պղպեղի հատիկները: Հավի միսը հանել արգանակից, թողնել սառչի, մանր կտրատել։ Քամել արգանակը։
_Մաքրել սունկը, լավ լվանալ, վրան լցնել եռման ջուր և թողնել 10 րոպե: Ջուրը քամել։
_Սունկը տեղափոխել առանձին կաթսայի մեջ, ավելացնել 1 բաժակ ջուր և եռացնել միջին կրակի վրա 20 րոպե։
_Մնացած գազարն ու դդմիկը կտրատել, սոխը կիսաօղակներով կտրատել։
_Կանաչիները լվանալ, չորացնել և սխտորի հետ միասին մանր կտրատել։
_Թավայի մեջ տապակել սոխն ու գազարը, 3 րոպե։ Ավելացնել սխտորը և եփել 1 րոպե։
_Վերցնել կրակից։ Լցնել սունկը, տապակած բանջարեղենը և դդմիկը քամած հավի արգանակի մեջ։ Եփել 5 րոպե։ Ավելացնել կանաչի և եփել ևս 2 րոպե։
_Վերմիշելն առանձին եփել եռացող, աղ արած ջրի մեջ 3 րոպե, լցնել քամոցի մեջ և ավելացնել ապուրի մեջ։ Ավելացնել կարագը և խառնել։
_Ապուրի կաթսան վերցնել կրակից, ծածկել և թողնել, որ մնա 10 րոպե։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավի մսով ապուր







