Համեղ բորշչը խոզաճարպով ամբողջ ընտանիքի համար հարմար, համեղ ուտեստ է, համաձայն չե՞ք: Յուրաքանչյուր ընտանիք ունի իր նախընտրած բաղադրատոմսը, որը փոխանցվում է տատիկից թոռնուհուն:
Այսօր մենք ձեզ ներկայացնում ենք ավանդական բորշչի բաղադրատոմս: Այս հարուստ ուտեստը բույրերի, համեմունքների և հյուսվածքների փունջ է: Խոզի հյութալի կողիկները յուրահատուկ համ կտան ճաշին: Եկեք եփենք:

Համեղ բորշչ խոզաճարպով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ջուր 3 լ
_Խոզի կողիկներ 700 գ
_Սպիտակ կաղամբ 0,5 հատ
_Կարտոֆիլ 3 հատ
_Ճակնդեղ 1 հատ
_Գազար 1 հատ
_Սոխ 1 հատ
_Խնձոր 1 հատ
_Տոմատի մածուկ 2-3 ճաշի գդալ
_Լոլիկ 2 հատ
_Լոբի 0,5 բաժակ
_Անուշաբույր պղպեղ 3-4 հատ
_Դափնու տերև 2 հատ
_Սև պղպեղ (աղացած) 0,5 թեյի գդալ
_Շաքար 1 ճաշի գդալ
_Ցորենի ալյուր 1 ճաշի գդալ
_Աղ 1 ճաշի գդալ
_Արևածաղկի ձեթ 4 ճաշի գդալ
_Խոզաճարպ 80 գ
_Սխտոր 2 պճեղ
_Սամիթ 1 փունջ
_Մաղադանոս 1 փունջ
_Թթվասեր՝ ըստ ճաշակի

Համեղ բորշչ խոզաճարպով. Պատրաստման եղանակը
_Սպիտակ լոբին նախապես թրջել սառը ջրի մեջ ողջ գիշերը (8-10 ժամ): Առավոտյան դնել խաշելու՝ մինչև պատրաստ լինելը 1-1,5 ժամ և մի կողմ դնել:
_Կողիկները լցնել կաթսայի մեջ, ծածկել ջրով և եփել 10-15 րոպե: Քամել այս առաջին արգանակը, լցնել մաքուր ջուր, ավելացնել անուշաբույր պղպեղի հատիկներ, դափնու տերևներ և աղ:
_Եփել կափարիչով ծածկված, մինչև 1,5 ժամ: Միսը փափկելուց հետո հանել կողոսկրները, միսը բաժանել ոսկորից և ետ լցնել արգանակի մեջ: Ավելացնել ձողիկներով կտրատված հում ճակնդեղի կեսը և կանաչ խնձորն՝ ամբողջական:
_Դրանից հետո լցնել խորանարդաձև կտրատած կարտոֆիլը և եփել մինչև 10 րոպե, որ պատրաստ լինի կիսով չափ:
_Լոլիկի կեղևը հեռացնել, կտրեք փոքր կտորներով:
_Մանր կտրատած սոխը և գազարը տապակել բուսական յուղով: Ավելացնել ալյուր, բովել մի քանի րոպե, երբեմն խառնելով: Համեմել աղով և ավելացնել լոլիկը:
_Սոխեռածը լցնել բորշչի մեջ, ավելացնել լոբին, խառնել և եփել կափարիչի տակ՝ 10 րոպե:
_Ճակնդեղի մյուս կեսը, նույնպես ձողիկներով կտրատած, տապակել կարագի մեջ: Ավելացնել մի ճաշի գդալ շաքար, կարամելացնել: Ավելացնել տոմատի մածուկը, խառնելով եփել մի քանի րոպե և լցնել երկու շերեփ արգանակ:
_Խնձորը հանել բորշչից, ավելացնել տապակած ճակնդեղը և լավ խառնել:
_Մանր կտրատած խոզաճարպը մանրացնել բլենդերով` երկու պճեղ սխտորով և կտրատած սամիթով: Սա նույնպես ճակնդեղից հետո ավելացնել բորշչին և եփել ևս 10 րոպե:
_Մանր կտրատած կաղամբը լցնել կաթսայի մեջ, համեմել աղով, պղպեղով և եփել առանց կափարիչի մոտ 10 րոպե:

Համեղ բորշչը խոզաճարպով պատրաստ է: Մատուցելուց առաջ ցանել կտրատած մաղադանոսը և թթվասեր ավելացնել:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավի մսով ապուր







