Հավի արգանակը շատ օգտակար է նրանց համար, ովքեր հիվանդ են կամ ապաքինվում են։ Ճիշտ, բուժիչ, արգանակ պատրաստելը որոշ ժամանակ կպահանջվի, բայց առողջության համար ոչինչ պետք չէ խնայել:

Հավի արգանակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Մի մեծ հավի ողնաշար, թևերի ծայրեր, պարանոց, մաշկի մնացորդային կտորներ
_Հավի 2 բդիկ
_Սոխ 2 հատ
_Գազար 1 հատ
_Սխտոր 7-9 պճեղ
_Թարմ կոճապղպեղի արմատ 3 սմ
_Մաղադանոս կամ սամիթ 1 միջին փունջ
_Պղպեղի հատիկների խառնուրդ 1 թեյի գդալ
_Աղ՝ ըստ ճաշակի

Հավի արգանակ. Պատրաստման եղանակը
_Հավի կտորները լցնել կաթսայի մեջ ավելացնել 3,5 լիտր սառը ջուր, միջին կրակի վրա հասցնել եռման, աղ անել, հեռացնել փրփուրը։
_Մինչ արգանակը եռում է, գազարն ու սոխը լվանալ առանց մաքրելու, մեջտեղից կտրատել։
_Այրել չոր տապակի մեջ, մինչև դարչնագույն հետքերը:
_Փրփուրը հանելուց հետո բանջարեղենն ու պղպեղի հատիկները լցնել թավայի մեջ։
_Կրակը թուլացնել նվազագույնի՝ արգանակը պետք է միայն թեթևակի եռա:
_Ավելացնել կտրատած կոճապղպեղը և ճզմած սխտորը։ Եփել 3 ժամ, առանց կափարիչի։
_Ավելացնել հավի բդիկները և կանաչիի ցողունները, եփել ևս 1 ժամ, քամել արգանակը և թողնել սառչի։

Մատուցելուց առաջ տաքացնել, ավելացնել միսը, ցանել մանր կտրատած կանաչիներ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավի մսով ապուր







