Հավի կրծքամիս պեստո սոուսով. Անչափ համեղ ու նուրբ ռուլետ
Ինչ կարող է լինել ավելի համեղ, քան թխած հավի կրծքամիսը: Միայն անուշաբույր խոզապուխտով փաթաթված կրծքամիսը: Ոչինչ չի տա այսպիսի հրաշալի փխրուն կեղևի էֆեկտ: Այն իրոք զարմանալիորեն համեղ է ստացվում:
Կրծքամիսը շատ հյութեղ կլինի, եթե լցոնված լինի աղի պեստո սոուսով: Դա մսի համն ավելի հետաքրքիր կդարձնի և նրան կտա հատուկ թարմություն: Այս ուտեստը պատրաստելն այնքան հեշտ է, որ չեք էլ պատկերացնի, այնպես որ կարող եք վայելել ձեր նախընտրած կերակուրը, երբ ցանկանաք:

Հավի կրծքամիս պեստո սոուսով. Անհրաժեշտ բաղադրիչները
- Կրծքամիս 1 հատ
- Խոզապուխտ 150 գ
- Կոշտ պանիր 80 գր
- Պեստո սոուս 40 գր
- Աղ՝ ըստ ճաշակի


Հավի կրծքամիս պեստո սոուսով. Պատրաստման եղանակը
- Շարել խոզապուխտի շերտերը տապակման ամանի մի կողմում այնպես, որ դրանք մի փոքր կախված լինեն:
- Դնել կրծքամիսը խոզապուխտի մի ծայրին և դրա մեջ դանակով ձևավորել գրպանիկ, աղ անել և լցնել կրծքամիսը պեստո սոուսով:
- Վրան ցանել քերած պանիր: Խոզապուխտը փաթաթել կրծքամսին:
- Թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե:

Պեստո սոուսով կրծքամիսը միայն մեկ թերություն ունի. Այն միշտ քիչ է լինում: Ուստի խորհուրդ ենք տալիս եփել կրկնակի կամ նույնիսկ եռակի չափաբաժիններ: Համոզված ենք, որ չեք զղջա դրա համար, դժվար է պոկվել այդպիսի համեղությունից:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Հավի մսով ռուլետ







