Հավի մսով ապուր. Հեշտ և համեղ ապուր ամբողջ ընտանիքի համար պատրաստեք թեկուզ ամեն օր

Հավի մսով ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

Այսօր մենք ձեզ կպատմենք համեղ և արագ Հավի մսով ապուր պատրաստելու բաղադրատոմսերից մեկը։

Ճաշին ապուր մատուցելը ավանդույթ է: Հին ժամանակներից մարդիկ նախապատվությունը տվել են դրան։ Հիմնական պատճառը կապված չէ ապուրների պատմության հետ, այլ նրա, որ տաք հեղուկ սնունդը շատ հաճելի է ուտել ցուրտ եղանակին։ Հատկապես եթե այն համեղ է եփվում ու լավ հագեցնում։

Կարելի է նաև ասել, որ ապուրները մեծապես բազմազանեցնում են սննդակարգը, քանի որ մենք հաճախ հացաբուլկեղեն ենք ուտում։

Ապուրներով սովորաբար սկսում են ճաշը, ուստի դրանք սկսեցին կոչվել առաջին ճաշատեսակ:

Հավի մսով ապուր

Հավի մսով ապուր. Բաղադրիչները

_ Հավի թևիկներ 3 հատ

_ Սոխ 1 հատ

_ Գազար 1 հատ

_ Կարտոֆիլ 2 հատ

_ Դափնու տերև

_ Աղ, պղպեղ

_ Սամիթ, մաղադանոս

_ Լապշա կամ ցանկացած այլ մակարոնեղեն 60 գր

_ Արևածաղկի ձեթ

Տապակած հավի թևեր
Հավի մսով ապուր. Պատրաստման եղանակը

_Հավի 3 թևիկները լցնել կաթսայի մեջ, խաշել փակ կափարիչի տակ:

_ Կտրել սոխը փոքր խորանարդիկներով: Տապակը յուղել արևածաղկի ձեթով և տապակել սոխը մինչև թափանցիկ դառնա:

_ Գազարը քերել խոշոր քերիչով, իսկ հետո լցնել սոխի վրա։ Տապակել բաղադրիչները և լցնել հավի արգանակի վրա:

_ Կարտոֆիլը մաքրել և կտրատել շերտերով, ավելացնել տապակի մեջ։

_ Այս փուլում աղ ու պղպեղ անել ըստ ճաշակի, ավելացնել նաև երկու դափնու տերև։

_ Ապուրը եռացնել 20 րոպե։

_ Այնուհետև ավելացնել 60 գ մակարոնեղենը, եփել ևս 10 րոպե։

_ Սամիթն ու մաղադանոսը մանր կտրատել և լցնել ապուրի վրա։

Հավի մսով ապուր

Այժմ ապուրը պատրաստ է, կարող եք վայելել համեղ ընթրիք ձեր սիրելիների հետ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի մսով ապուր

Խնդրում ենք Գնահատեք