Առաջարկում ենք ձեզ հավով ապուրի յուրահատուկ բաղադրատոմս, այն իսկապես շատ համեղ է ստացվում:

Հավով ապուր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ջուր 1,8 լ
_Նեխուր 1 հատ
_Կարտոֆիլ 2-3 հատ
_Գազար 1 հատ
_Սոխ 1 հատ
_Սխտոր 2 պճեղ
_Կարմիր լոբի (պահածո) 180 գր
_Սպանախ 80 գր
_Բրոկոլի 5-6 ծաղկաբույլ
_Սպագետտի՝ ըստ ճաշակի
_Հավի արգանակ (խորանարդ) 1 հատ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Ձիթապտղի յուղ
_Աղացած սև պղպեղ

Հավով ապուր. Պատրաստման եղանակը
_Մաքրել և կտրատել գազարը, լվանալ նեխուրը, չորացնել և մանր կտրատել։ Սոխը ևս մաքրել և մանր կտրատել։
_Սխտորը ճզմել, կտրատել կարտոֆիլը։ Կաթսայի մեջ լցնել ջուրը և հասցնել եռման աստիճանի, ավելացնել կտրատած կարտոֆիլը, հավի խորանարդիկ արգանակը և եփել 10-15 րոպե։
_Մինչ կարտոֆիլը եփվում է, ձիթապտղի յուղի մեջ տապակել բանջարեղենը՝ նեխուրը, գազարն ու սոխը, մոտ 10-15 րոպե, մինչև բանջարեղենը մի փոքր փափկի, իսկ սոխը թեթև կարմրի։
_Լոբու պահածոյի հեղուկը քամել և ողողել սառը ջրով։
_Ապուրի մեջ ավելացնել տապակած բանջարեղենը, աղ անել ապուրին, հասցնել եռման աստիճանի, ավելացնել մանրացված սխտորը և եփել 5-7 րոպե:

_Ապա ավելացնել բրոկոլին, եփել ևս 8-10 րոպե։
_Ավելացնել խոշոր կտրատած սպանախը և վերցնել կրակից, համեմել պղպեղով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
5 ապուր. Պատրաստում ենք 5 տարբեր համեղ ապուրներ







