Հարուստ համով բորշչ. Ամենապայծառ գույներով, վիտամիններով հարուստ ապուր

Ամենավառ բորշչ ԱՊՈՒՐՆԵՐ

Ես պատրաստում եմ համեղ, պայծառ գույներով, հարուստ համով բորշչ: Որոշեցի ձեզ հետ կիսվել այս բաղադրատոմսով, քանի որ ապուրը շատ ակտուալ է տոներից հետո:

Հարուստ համով բորշչ

Հարուստ համով բորշչ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ջուր 2 լիտր

_Տավարի ոսկրոտ միս 400 գր

_Գազար 100 գր

_Սոխ 100 գր

_Կարմիր պղպեղ 100 գր

_Կաղամբ 150 գր

_Ճակնդեղ 200 գր

_Կարտոֆիլ 1-2 հատ

_Սխտոր 1-2 պճեղ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Շաքարավազ՝ ըստ ցանկության մի պտղունց

_Դափնու տերև՝ ըստ ճաշակի

_Բուրավետ պղպեղ՝ ըստ ճաշակի

_Թթվասեր՝ ըստ ճաշակի

_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Գինու քացախ 1 ճաշի գդալ

_Կիտրոնի կտոր

Ամենավառ բորշչ

Ամենավառ բորշչ

Հարուստ համով բորշչ. Պատրաստման եղանակը

_Արգանակը 2 ժամ եփել միջին ջերմության վրա, ավելացնել դափնու տերև։

_Կտրատել բոլոր բանջարեղենները շերտերով (մի կտոր ճակնդեղ մի կողմ դնել):

_Նախ 10 րոպե ձեթի մեջ տապակել սոխը, սխտորը, գազարն ու պղպեղը։

_Ավելացնել ճակնդեղը և լոլիկը սեփական հյութով, քամել կիտրոնի հյութը:

_Ավելացնել մի բաժակ ջուր կամ արգանակ և եփել 15-20 րոպե։

_Մնացած ճակնդեղը մանր կտրատել, եփել ջրի մեջ՝ մի պտղունց աղով և 1 ճաշի գդալ գինու քացախով 20 րոպե, 2 ժամ հետո արգանակից հանել միսը։

_Ավելացնել կտրատած կարտոֆիլն ու կաղամբը, եփել, մինչև կարտոֆիլը փափկի:

_Այնուհետև ավելացնել տապակած բանջարեղենը  և ճակնդեղի արգանակը։

_Աղ և պղպեղ անել ըստ ճաշակի։

_Ավելացնել կանաչիները և սխտոր՝ ըստ ճաշակի:

Ամենավառ բորշչ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Աջապ սանդալ

Խնդրում ենք Գնահատեք