Ձկան ապուր իշխանով. Դյուրամարս ուտեստ ճաշին

Ձկան ապուր իշխանով ԱՊՈՒՐՆԵՐ

Ֆիննական ձկան ապուր իշխանով պատրաստելու տարբերակները բազմաթիվ են: Այս տարբերակը մեր ընտանիքում գերադասելին է։

Մի անհանգստացեք այն բանի համար, որ բաղադրատոմսում ներառված է սպիտակ գինի, այն ընդամենը հարստացնում է համը, իսկ ալկոհոլը ջերմության ազդեցության տակ ամբողջությամբ գոլորշիանում է։

Ձկան ապուր իշխանով

Ձկան ապուր իշխանով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Իշխան, պոչ 500 գր

_Իշխան, գլուխ 1 հատ

_Կարտոֆիլ 200 գր

_Ջուր 1,4 լ

_Սոխ 4 հատ

_Նարնջագույն լոլիկ 2 հատ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Մաղադանոս 1 փունջ

_Սերուցք 20% 80 մլ

_Չոր սպիտակ գինի 50 մլ

_Աղացած սև պղպեղ 1 պտղունց

Ձկան ապուր իշխանով

Ձկան ապուր իշխանով. Պատրաստման եղանակը

_Կաթսայի մեջ ջուր տաքացնել, այնտեղ դնել իշխանի գլուխը, դրանից նախապես հեռացնելով խռիկները։

_Եփել 10-15 րոպե՝ խուսափելով շատ եռալուց։ Անհրաժեշտության դեպքում հեռացնել փրփուրը:

_Մաքրել սոխը և կտրատել կիսաօղակներով:

_Գլուխը հանել արգանակից, ավելացնել աղը, սոխը, եփել 5 րոպե։

_Կարտոֆիլը մաքրել, կտրատել խորանարդներով։ Լոլիկը կտրատել կտորներով։

_Միաժամանակ արգանակի մեջ ավելացնել կարտոֆիլն ու ձկան մաքրած, լավ լվացված պոչը։

_Եռալուց հետո եփել 10-15 րոպե։ Հանել եփված պոչը և արագ հեռացնել միսը:

_Ուտեստին ավելացնել լոլիկը, պոչի միսը և սպիտակ գինին։

_Մաղադանոսը մանր կտրատել, ավելացնել եփել 3 րոպե։

Ձկան ապուր իշխանով

Մատուցել թանձր սերուցքով և սև պղպեղով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ձուկը ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք