Նրբահամ կրծքամիս ջեռոցում. Պանրով և ձվով համեղ ուտեստ

Նրբահամ կրծքամիս ջեռոցում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Նրբահամ կրծքամիս ջեռոցում. Պանրով և ձվով համեղ ուտեստ

Այսօր մենք կպատմենք թե ինչպես պատրաստել հաճելի կրծքամիս ջեռոցում: Իհարկե, յուրաքանչյուր տանտիրուհի ունի հավի մսի պատրաստման իր յուրօրինակ բաղադրատոմսը: Բայց մենք առաջարկում ենք պատրաստել ըստ մեր բաղադրատոմսի, դուք կստանաք շատ նուրբ, հյութալի և անուշաբույր միս:

Այս ուտեստն այնքան ախորժելի է, որ պարզապես մատները հետը կուտեք: Անպայման պատրաստեք, պարզ է, համեղ և անուշաբույր: Դուք երբեք այսպիսի համ չեք փորձել:

Նրբահամ կրծքամիս ջեռոցում

Նրբահամ կրծքամիս ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Սոխ 1 հատ
  • Լոլիկ 1 հատ
  • Պանիր 150 գ
  • Եփած ձու 3 հատ
  • Սխտոր 2 պճեղ
  • Աղ և պղպեղ` ըստ ճաշակի
  • Մայոնեզ 2 ճաշի գդալ

Նրբահամ կրծքամիս ջեռոցում

Նրբահամ կրծքամիս ջեռոցում. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Սկսելու համար կտրել հավի միսը երկարությամբ՝ 3-4 մասի: Թեթև ծեծելուց հետո ավելացնել աղ, պղպեղ և համեմունքներ `ըստ ճաշակի:
  2. Յուրաքանչյուր կտորը մանրակրկիտ շփել, թողնել, որ ներծծվի:
  3. Այժմ պետք է կտրել սոխը կես օղակներով, լոլիկը փոքր խորանարդներով, քերել պանիրը:
  4. Պինդ խաշած, մաքրած ձվերը քերել խոշոր քերիչով:
  5. Մանրացված բաղադրիչները լցնել խորը ամանի մեջ: Ավելացնել մանր կտրատած կանաչիները, ճզմած սխտորը, աղ և պղպեղ անել ըստ ճաշակի, ավելացնել մայոնեզ և ամեն ինչ մանրակրկիտ խառնել:
  6. Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, որը պետք է յուղել բուսական յուղով: Դրա վրա դնել հավի ծեծած ու համեմված կրծքամիսը: Յուրաքանչյուր մսակտորի վրա լցնել միջուկը, տարածել այն հավասարապես, վրան ցանել քերած պանիր:
  7. Տապակը 15-20 րոպեով դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցում:

Նրբահամ կրծքամիս ջեռոցում

Նրբահամ կրծքամիս ջեռոցում պատրաստ է: Շատ համեղ, հյութալի, անուշաբույր ուտեստ: Այնքան համեղ է ստացվում, որ հանցագործություն կլինի սա չպատրաստելն ու ինքներդ ձեզ և ձեր սիրելիներին հաճույք չպատճառելը )

Բարի ախորժակ

Տեսանյութ

Հավի կրծքամսով տապակա

Խնդրում ենք Գնահատեք