Ոլոռով ապուր բանկաների մեջ. Այս պահածոն ձմռանը ձեզ շատ կօգնի, անպայման պատրաստեք

Ոլոռով ապուր բանկաների մեջ Պահածոներ

Ոլոռով ապուր բանկաների մեջ. Այս պահածոն ձմռանը ձեզ շատ կօգնի, անպայման պատրաստեք

Այսօր ձեզ ենք ներկայացնում ձմռան համար ոլոռով ապուրի պահածո պատրաստելու եղանակը: Այն շատ հարմար է, գերթե պատրաստի ապուր է, մնում է եփել կարտոֆիլը արգանակի կամ ջրի մեջ և ավելացնել բանկայի պարունակությունը:

Ստացվում է հիանալի համով ու բուրավետ ոլոռով ապուր:

Ոլոռով ապուր բանկաների մեջ

Ոլոռով ապուր բանկաների մեջ. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • դեղին, կիսած ոլոռ 1 կգ 300 գր
  • լոլիկ 2 կգ (կեղևահանած քաշ)
  • բուլղարական պղպեղ 600 գր (մաքրածի քաշ)
  • սոխ 600 գր (կեղևահանած քաշ)
  • գազար 600 գր (կեղևահանած քաշ)
  • շաքար 3 լիքը ճաշի գդալ
  • աղ 3 լիքը ճաշի գդալ
  • համեմունք 1 թեյի գդալ
  • ցանկության դեպքում կարելի է ավելացնել չոր տաք պղպեղ
  • բուսական յուղ 180 մլ
  • քացախ 9% 3 ճաշի գդալ

Ոլոռով ապուր բանկաների մեջ

Ոլոռով ապուր բանկաների մեջ

Ոլոռով ապուր բանկաների մեջ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Լցնել ոլոռը ջրի մեջ, թողնել ողջ գիշերվա ընթացքում, առավոտյան ջուրը քամել, լցնել թարմ ջուր և եփել մինչև կիսաեփ լինի:
  2. Ջուրը քամել (կարող եք լցնել առանձին տարայի մեջ, քանի որ եփելու ընթացքում ջուր է պետք ավելացնել):
  3. Բուսայուղի մեջ տապակել սոխը, ավելացնել մանրացված գազար և բուլղարական պղպեղ:
  4. Մսաղացով աղացած, կամ քերիչով քերած լոլիկ ավելացնել ոլոռին:
  5. Աղ, շաքար լցնել, պղպեղ ու համեմունք ավելացնել, լցնել տապակած բանջարեղենը և եփել մինչև պատրաստ լինի:
  6. Այդ պրոցեսը տևում է մոտավորապես 40 րոպե: Եփելույ ընթացքում կարող եք ավելացնել այն ջուրը, որը քամել էինք, որպեսզի զանգվածը չայրվի:
  7. Ապուրի պատրաստուկը հանել կրակից, ավելացնել քացախ, լցնել բանկաների մեջ և փակել կափարիչներով:

Ոլոռով ապուր բանկաների մեջ
Լավ և համեղ պահածոներ փակեք և հաճելի ձմեռ վայելեք:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Կանաչ լոբով ուտեստ

Խնդրում ենք Գնահատեք