Ոլոռով ապուր հավի արգանակով. Թանձր համեղ ուտեստ ճաշին

Ոլոռով ապուր հավի արգանակով ԱՊՈՒՐՆԵՐ

Առաջարկում ենք ձեզ հետաքրքիր բաղադրատոմսով պատրաստել Ոլոռով ապուր հավի արգանակով, շատ նուրբ և համեղ է ստացվում:

Ոլոռով ապուր հավի արգանակով

Ոլոռով ապուր հավի արգանակով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ոլոռ 100 գր

_Հավի կրծքամիս 200 գր

_Սառեցված կանաչ ոլոռ 100 գր

_Միջին կարտոֆիլ 2 հատ

_Գազար 2 հատ

_Սոխ 1հատ

_Սխտոր 2 պճեղ

_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

_Քրքում 0,5 թեյի գդալ

_Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

_Աղ՝ ըստ ճաշակի

Մատուցելու համար

_Կանաչ սոխ՝ ըստ ճաշակի

_Չորահաց հյուրասիրելու համար

Ոլոռով ապուր հավի արգանակով

Ոլոռով ապուր հավի արգանակով. Պատրաստման եղանակը

_Ոլոռը լցնել քամոցի մեջ, լվանալ և թրջել կաթսայի մեջ 1 ժամ, սառը ջրով, որպեսզի փափկի:

_Հավի կրծքամիսը լցնել ոլոռի վրա և եփել միջին ջերմության վրա 1 ժամ, ընթացքում հեռացնելով փրփուրը։

_Մաքրել գազարը, քերել միջին քերիչով, սոխն ու սխտորը մաքրել, մանր կտրատել։

_Տապակը տաքացնել բուսայուղով, տապակել սոխն ու սխտորը, մինչև ոսկե դարչնագույնը՝ 1-2 րոպե։

_Ավելացնել գազարի մեծ մասը, համեմել քրքումով, աղով և պղպեղով, տապակել ևս 5 րոպե։

_Կարտոֆիլը մաքրել, կտրատել խորանարդներով, լցնել տապակի մեջ, 10 րոպե հետո ավելացնել սոխեռածը և եփել ևս 5 րոպե, վերցնել կրակից և փակել կափարիչով, թողնել 15 րոպե։

_Մնացած գազարը տապակի մեջ 5 րոպե տապակել, ավելացնել կանաչ ոլոռը, աղը և տապակել 3 րոպե։

_Հավի միսը հանել ապուրից, կտրատել կտորներով, կանաչ սոխը մանր կտրատել։

_Ապուրը լցնել ամանների մեջ, վրան դնել հավի կտորները, զարդարել կանաչ սոխով, գազարով և ոլոռով և մատուցել չորահացերով։

Ոլոռով ապուր հավի արգանակով

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք