Ոլոռով և կողերով ապուրն ինձ գրավեց իր հարուստ համով։ Երբ փորձեք այս աներևակայելի հագեցնող և համեղ ճաշը դուք ուղղակի կհիանաք։
Այս ապուրը փորձողներն անպայման հավելում կխնդրեն: Փորձեք այն և դուք բացարձակապես գոհ կմնաք:

Ոլոռով և կողերով ապուր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Գազար 2 հատ
_Սոխ 1 հատ
_Կարտոֆիլ 5 հատ միջին չափի
_Ոլոռ 300 գր
_Կողիկներ 500 գր
_Աղ՝ ըստ ճաշակի
_Պղպեղ՝ ըստ ճաշակի
_Դափնու տերև 1 հատ
_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

Ոլոռով և կողերով ապուր. Պատրաստման եղանակը
_Ոլոռը լվանալ ու ջրի մեջ լցնել, թրմել 5-6 ժամ, որից հետո ոլոռը շուտ կեփվի։
_Քամել, լվանալ սառը ջրով և լցնել առանձին ամանի մեջ։
_Հիմա վերցնել 5 լիտրանոց կաթսա, մեջը ջուր լցնել, ոլոռը ավելացնել։
_Դնել կրակի վրա և եփել 20 րոպե։
_Կարտոֆիլը կտրատել խորանարդներով և լցնել ջրի մեջ, որպեսզի չսևանա։
_Այժմ կտրատել սոխը բարակ կիսաօղակներով: Գազարը նույնպես կտրատել կիսաօղակներով կամ քերել:
_Տապակի մեջ մի քիչ բուսայուղ լցնել, սոխը տապակել մինչև փափկի։
_Սոխը պետք է թեթև համեմել պղպեղով, գազարը ավելացնել սոխին և խառնել:
_Ապխտած կողերը կտրատել կտորներով։
_Ավելացնել կողիկները թավայի մեջ և շարունակել տապակել։
_Երբ ոլոռը եռա, հեռացնել փրփուրը, կարտոֆիլը լցնել կաթսայի մեջ, աղ անել, ավելացնել կտրատած մաղադանոսը և պղպեղի հատիկները։
_Այժմ կպատրաստենք չորահացերը, հացը կտրատել քառակուսիներով և չորացնել ջեռոցի տապակի վրա։
_Երբ կարտոֆիլը եփվում է, տապակի պարունակությունը լցնել ապուրի մեջ, եփել 10 րոպե, պատրաստի ապուրին ավելացնել չորահացեր։
_Ոլոռով ապուրը պատրաստ է։ Ստացվում է աներևակայելի համեղ, ճաշի հիանալի տարբերակ:

Այս ապուրը կուրախացնի ձեր ընտանիքին և ոչ մեկին սոված չի թողնի։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
5 Ապուր







