Ոսպով ապուր կոլոլակներով. Անուշահամ ուտեստ ճաշի համար

Ոսպով ապուր կոլոլակներով ԱՊՈՒՐՆԵՐ

Մեր ընտանիքի ամենասիրած ապուրներից մեկը,Ոսպով ապուր կոլոլակներով:

Այս ապուրը մենք երկար տարիներ պատրաստում ենք, որովհետև միշտ ստացվում է շատ հագեցնող և արագ է եփվում։ Առողջ ապուրը սիրում են նաև երեխաները։

Կարևոր է, որ այն պատրաստվում է մատչելի բաղադրիչներից։ Հարմար է, որ բոլոր բաղադրիչները միաժամանակ լցնենք ապուրի մեջ։ Այդպես և շատ հարմար է, և խնայում է ժամանակը։

Ոսպով ապուր կոլոլակներով

Ոսպով ապուր կոլոլակներով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարմիր ոսպ 1 բաժակ

_Կաղամբ 200 գր

_Աղացած տավարի միս 400 գր

_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

_Սոխ 1 հատ

_Գազար 2 հատ

_Կանաչի՝ ըստ ճաշակի

Ոսպով ապուր կոլոլակներով
Ոսպով ապուր կոլոլակներով. Պատրաստման եղանակը

_Ջուրը լցնել կաթսայի մեջ և հասցնել եռման աստիճանի։

_Աղ և պղպեղ անել աղացած մսին և փոքր գնդիկներ ձևավորել:

_Երբ ջուրը եռա, մեջը լցնել մսով գնդիկները։

_Ավելացնել կտրատած կաղամբը, քերած գազարն ու սոխը։

_Ավելացնել լվացած ոսպը և եփել ուղիղ կես ժամ։

Պատրաստի ապուրը լցնել ամանների մեջ և վրան կանաչիներ ցանել:

Ոսպով ապուր կոլոլակներով

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ոսպով բրնձով փլավ

Խնդրում ենք Գնահատեք