Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել, թե ինչպես կարելի է պատրաստել պանրով ապուր: Այն մի փոքր անսովոր է իր բաղադրությամբ, բայց այնքան նրբահամ է, որ պարզապես անհնար է պոկվել դրանից: Համեղ է, շատ համեղ!
Ոչ ոք չի հրաժարվի նման ապուրից. Սա վստահաբար ասում եմ: Եվ ամռանը, և ձմռանը այս ապուրը ձեզ մեծ հաճույք կպատճառի, ներքուստ կջերմացնի:

Պանրով ապուր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խոզապուխտ — 200 գ
_Կարտոֆիլ — 2-3 հատ
_Սոխ — 1 հատ
_Գազար — 1 հատ
_Պահածոյացված եգիպտացորեն — 4 ճաշի գդալ
_Սերուցքային հալած պանիր — 200 գ
_Կաթ — 2 բաժակ
_Ցորենի ալյուր — 2 ճաշի գդալ
_Կարագ — 50 գ
_Բուսական յուղ — 2 ճաշի գդալ
_Աղ, աղացած պղպեղ` ըստ ճաշակի
_Կանաչ սոխ կամ կանաչիներ` մատուցման համար

Պանրով ապուր. Պատրաստման եղանակը
_Մաքրել ու կտրատել սոխը և գազարը: Տապակել սոխը թավայի մեջ, բուսական յուղով, մի քանի րոպե:
_Դրանից հետո ավելացնել գազարը, մի քանի րոպե տապակել և վերջում ավելացնել խորանարդներով կտրատված խոզապուխտը:
_Տապակել սոխը, գազարը և խոզապուխտը միասին 2-3 րոպե:
_Կարտոֆիլը մաքրել և կտրատել խորանարդաձև: Դնել այն կաթսայի մեջ, ավելացնել տապակած խոզապուխտը և բանջարեղենը և լցնել ջուր, այնքան, որ ամեն ինչ ծածկվի: Եփել ցածր կրակի վրա, մինչև կարտոֆիլը փափկի:
_Ավելացնել աղացած սև պղպեղ և աղ:
_Թավայի մեջ, որտեղ տապակվել է բանջարեղենը, կարագ դնել, մի փոքր հալեցնել և ավելացնել ալյուր:
_Տապակել ալյուրը մինչև ոսկե դարչնագույնը: Ալյուրին ավելացնել կաթ և սոուսը եփել մոտ 2-3 րոպե, որպեսզի զանգվածը խտանա: Այժմ ավելացնել պանիրը սոուսի մեջ և եփել, երբեմն խառնելով, մինչև խառնուրդը հարթ ու միասեռ դառնա:
_Պանրի սոուսը լցնել կաթսայի մեջ, որտեղ բանջարեղենն ու խոզապուխտն է լցվել, ավելացնել եգիպտացորենը: Եփել թույլ կրակի վրա 2-3 րոպե:

Պանրով ապուրը պատրաստ է: Տաք ապուրը մատուցել մանր կտրատած կանաչիներով կամ սոխով:
Բարի ախորժակ բոլորին:
Տեսանյութ
Հավի մսով ապուր







